Ուիլյամ Ռոյ Հոջսոն

ավստրալացի դիվանագետ

Ուիլյամ Ռոյ Հոջսոն, (մայիսի 22, 1892(1892-05-22), Kingston - հունվարի 24, 1958(1958-01-24), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի փոխգնդապետ, զինվորական, պետական ծառայող և դիվանագետ։

Ուիլյամ Ռոյ Հոջսոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1892(1892-05-22)
ԾննդավայրKingston
Մահացել էհունվարի 24, 1958(1958-01-24) (65 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՄելբուրնի համալսարան և Royal Military College?
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրԱվստրալիայի կառավարություն
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա

Մասնակցել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի ձևավորման գործընթացին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ներկայացրել է Ավստրալիան միջազգային դիվանագիտական մի շարք գիտաժողովներում, եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կազմող հանձնաժողովի անդամ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1892 թվականի մայիսի 22-ին Կինգսթոնում (Վիկտորիա)։ Ինչպես իր ժամանակի բոլոր ազնվականները, ուսանել է Բալարատի Ականների դպրոցում և Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում գտնվող Դյունթրոնի թագավորական ռազմական քոլեջում[1]։

Ուսումն ավարտել է 1914 թվականին, ներգրավվել Ավստրալիայի առաջին կայսերական ուժի կազմում և նախքան Դարդանելի օպերացիայում կռվելը՝ ուղևորվել Եգիպտոս։

Ուիլյամը վիրավորվել է թուրք դիպուկահարի կողմից և համարվել մահացած։ 1917 թվականին նա վերադարձել է Ավստրալիա։ 1918 թվականին Մելբուռնում միացել է Ավստրալիայի ռազմական ուժերի գլխավոր շտաբին և 1925 թվականին դարձել ռազմական հետախուզության ղեկավար։ 1919 թվականի հոկտեմբերի 18-ին Մելբուռն քաղաքի մոտակայքում գտնվող Հարավային Յարայի Քրիստոսի եկեղեցում ամուսնացել է Մյուրիել Դեյզի ՄաքԴոուելի հետ։

Հոջսոնը ստացել է հաշվապահության որակավորում և Մելբուռնի համալսարանում ուսանել է իրավունք՝ 1929 թվականին ստանալով իրավունքի բակալավրի աստիճան։ Այդ տարի նա վեց ամիս անդամակցել է Զարգացման և միգրացիայի հանձնաժողովին։ 1934 թվականին լքել է պաշտպանության ուժերի ծառայությունը և արժանացել փոխգնդապետի պատվավոր կոչման՝ մինչև 1936 թվականը շարունակելով իր աշխատանքը ռազմական հետախուզությունում։ 1934 թվականին դարձել է վարչապետի վարչության արտաքին գործերով զբաղվող մասնաճյուղի քարտուղարի օգնականը[2]։ 1935 թվականին Հոջսոնը նշանակվել է Արտաքին գործերի վարչության քարտուղար։ Որպես արտաքին հարաբերությունների գծով խորհրդական՝ մասնակցել է 1937 թվականին Լոնդոնում կայացած կայսերական խորհրդաժողովին։ Նախքան 1945 թվականին վարչության պետի պաշտոնից հրաժարական տալը զգալիորեն նպաստել է մասնագիտացված դիվանագիտական ծառայության զարգացմանը։

Դիվանագիտություն և ՄԱԿ-ի ներգրավվածություն խմբագրել

1945 թվականին Հոջսոնը, որպես Գերագույն գործող հանձնակատար, ծառայել է Կանադայում, այնուհետև դեսպան է նշանակվել Ֆրանսիայում։ Նույն տարի մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում կայացած ՄԱԿ-ի միջազգային կազմակերպության գիտաժողովին և գլխավորել Ավստրալիայի պատվիրակությունը Լոնդոնում գտնվող ՄԱԿ-ի նախապատրաստական հանձնաժողովում։

1945-1946 թվականներին Լոնդոնում կայացած Ավստրալիայի Առաջին գլխավոր ժողովում Ուիլյամը պատվիրակ էր և Անվտանգության խորհրդի և Մարդու իրավունքների հանձնաժողովի Ավստրալիայի ներկայացուցիչ։ Նա Ավստրալիայի պատվիրակ էր նաև Փարիզի խաղաղության պայմանագրերի կնքման ժամանակ (1947)։

1946 թվականին ՄԱԿ-ն ստեղծել է Մարդու իրավունքների հանձնաժողովը (տես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով), որտեղ նշանակալից մասնակցություն է ունեցել։ Էլեոնոր Ռուզվելտը դարձել է կոմիտեի ղեկավար և ստանձնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մշակման աշխատանքները. այս կոմիտեում էր նաև Ուիլյամ Հոջսոնը։ Նա հետաքրքրված էր հատկապես մարդու իրավունքների իրացմամբ և միջազգային դատարան էր դիմել բողոքներ ներկայացնելու համար[3]։ Հոջսոնն առաջարկել է, որ հռչակագիրն օրինական ուժի մեջ մտնի, սակայն հանձնաժողովի այլ անդամների համար դա առաջնային չէր։

1947 թվականին Հոջսոնը նշանակվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Ավստրալիայի առաքելության ղեկավար և Ավստրալիայի ներկայացուցիչն է եղել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի հանձնաժողովում։ 1948 թվականին նա ՄԱԿ-ի Բալկանյան հանձնաժողովի ներկայացուցիչ էր, ինչպես նաև Տնտեսական և սոցիալական խորհրդի ներկայացուցիչ և ՄԱԿ-ի Գերագույն ժողովի պատվիրակ։ Նա շարունակել է ծառայել հանձնաժողովների և պատվիրակությունների կազմում մինչև Ճապոնիայում Ավստրալիայի առաքելության ղեկավար և Ճապոնիայի դաշնակից խորհրդի համար Բրիտանիայի Համագործակցության ներկայացուցիչ դառնալը։

1949 թվականին Ուիլյամը նշանակվել է Հարավային Աֆրիկայի գերագույն հանձնակատար և այնտեղ մնացել մինչև 1956 թվականը՝ 1957 թվականին վերադառնալով Ավստրալիա։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

1917 թվականին Հոջսոնը պարգևատրվել է Ռազմական խաչ մեդալով։ 1926 թվականի հունվարի 1-ին արժանացել է մայորի կոչման։ 1934 թվականին Հոջսոնին տրվել է Բրիտանական կայսրության սպայի կոչում։ 1951 թվականին արժանացել է Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ մեդալներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Watt, Alan, «Hodgson, William Roy (1892–1958)», Australian Dictionary of Biography, Australian National University, Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին
  2. CP 80: Lieutenant Colonel William Roy HODGSON CMG, OBE, National Archives of Australia, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 14-ին, Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին
  3. «Fact sheets: William Hodgson CMG OBE (1892– 1958)», Racism. No Way: Anti-racism education for Australian schools, NSW Government, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին

Արտաքին հղումներ խմբագրել