Ուիլյամ Շենքս (հունվարի 25, 1812(1812-01-25)[1][2], Corsenside, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիս 1882, Houghton-le-Spring, Սանդերլենդ, Միացյալ Թագավորություն)[3] բրիտանացի սիրողական մաթեմատիկոս։

Ուիլյամ Շենքս
Ծնվել էհունվարի 25, 1812(1812-01-25)[1][2]
ԾննդավայրCorsenside, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիս 1882 (70 տարեկան)
Մահվան վայրHoughton-le-Spring, Սանդերլենդ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս
 William Shanks Վիքիպահեստում
Շանքսի π-ի մոտարկումը, հրատարակվել է 1853 թվականին

Շենքսը հայտնի է իր π թվի հաշվարկով մինչև 707-րդ նիշը, որը կատարվել է 1873 թվականին, ինչը ճիշտ էր միայն առաջին 527 նիշի դեպքում[4]։ Այս սխալը ուղղվել է 1944 թվականին Դ. Ֆ. Ֆերգյուսոնի կողմից (մեխանիկական սեղանի հաշվիչի օգտագործմամբ)[5]։

Շենքսը ապրուստ էր վաստակում Հոութոն լե Սփրինգ դպրոցը ղեկավարելիս, ինչը նրան բավական ժամանակ էր թողնում իր նախասարության՝ մաթեմատիկական հաստատունները հաշվելու վրա։ Նրա առօրյան հետևյալն էր. նա ամբողջ առավոտ նոր թվեր էր հաշվում, իսկ հետո ամբողջ օրն անցկացնում էր առավոտը կատարած աշխատանքը ստուգելով։ Շենքսը օգտագործեց Մակինի բանաձևը՝ π-ն հաշվարկելու համար ։

Շենքսի հաշվարկները պարունակում էին π թվի ամենաշատ նիշերը մինչև թվային էլեկտրոնային համակարգչի հայտնվելը մոտ մեկ դար անց։

Շենքսը նաև հաշվարկել է e-ն և Էյլեր-Մասկերոնի γ հաստատունը շատ տասնորդական թվանշանների համար։ Նա հրապարակեց մինչև 60000 պարզ թվերի աղյուսակ և գտավ բնական լոգարիթմներ 2, 3, 5 և 10-ից մինչև 137 նիշերը ։

Շենքսը մահացել է Հոութոն լե Սփրինգում, Դուրհամ կոմսություն, Անգլիա, 1882 թվականի հունիսին, 70 տարեկան հասակում, և թաղվել է 1882 թվականի հունիսի 17-ին տեղի բլրի լանջին գտնվող գերեզմանատանը[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. GRO Register of Deaths: JUN 1882 10a 252 HOUGHTON — William Shanks, aged 70
  4. Smyth, Chris (2010 թ․ հունվարի 7). «Pi a mathematical story that would take 49000 years to tell». The Times. London.
  5. «Shanks's Biography». School of Mathematics and Statistics, University of St Andrews, Scotland. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. Houghton le Spring Hillside Cemetery

Արտաքին հղումներ խմբագրել