Ֆրենսիս Ուզոհո
Ֆրենսիս Օդինակա Ուզոհո (անգլ.՝ Francis Odinaka Uzoho, հոկտեմբերի 28, 1998[2], Նվանգելե, Իմո, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Էլչե» ակումբի և Նիգերիայի հավաքականի դարպասապահ։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Նիգերիա[1] | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 28, 1998[2] (25 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Նվանգելե, Իմո, Նիգերիա | |||||||||||
Հասակ | 1,96 մետր | |||||||||||
Քաշ | 91 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Էլչե | |||||||||||
Համար | — | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՈւզոհոն ֆուտբոլով զբաղվել սկսել է Կատարում՝ «Էսպայր» ակադեմիայում։ 2016 թվականին Բարսելոնայում անցկացվող մրցաշարերից մեկի ժամանակ նրան նկատել են «Դեպորտիվո Լա Կորունյայի» սկաուտներն ու հրավիրել իրենց թիմ[3]։ 2017 թվականին Ֆրենսիսն ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Խաղային պրակտիկա ստանալու համար նա հանդես է եկել երկրորդ թիմում՝ «Դեպորտիվո Լա Կորունյա B»։ Հոկտեմբերի 15-ին կայացած «Էյբար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա լիգայում[4]։ Նա եղել է ամենաերիտասարդ օտարերկրացի դեբյուտանտ դարպասապահներից մեկը (18 տարեկան, 352 օրական)՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Աշրաֆ Հակիմիից հետո[5][6]։
Միջազգային կարիերա
խմբագրել2013 թվականին Ֆրենսիս Ուզոհոն 14 տարեկան հասակում դարձել է աշխարհի պատանեկան առաջնության հաղթող ԱՄԷ-ում, սակայն մրցաշարում նա եղել է պահեստային[7] և խաղադաշտ դուրս չի եկել։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ուզոհոն կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականում[8]։
2018 թվականին Ուզոհոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Խորվաթիայի[9], Իսլանդիայի[10] և Արգենտինայի[11] հավաքականների դեմ խաղերին։
Ձեռքբերումներ
խմբագրելՄիջազգային
- Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող — 2013
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://tribuna.com/en/team/nigeria/squad/
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «El Dépor ficha al nigeriano Francis Uzoho» [Dépor sign the Nigerian Francis Uzoho] (իսպաներեն). Riazor. 2017 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Էյբար VS. Դեպորտիվո Լա Կորունյա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-10—15.
- ↑ Oluwashina Okeleji (2017 թ․ հոկտեմբերի 16). «Nigerian Uzoho revels in historic La Liga debut». BBC Sport. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «El portero del Deportivo Francis Uzoho entra en la historia de LaLiga» [Deportivo goalkeeper Francis Uzoho goes into LaLiga's history] (իսպաներեն). Marca. 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Nigerian-born teenage goalkeeper, Francis Uzoho makes La Liga debut». Daily Post. 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Արգենտինա VS. Նիգերիա 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017—11—14.
- ↑ «Խորվաթիա VS. Նիգերիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
- ↑ «Նիգերիա VS. Իսլանդիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 22.
- ↑ «Նիգերիա VS. Արգենտինա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրությունը soccerway կայքում
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Ֆրենսիս Ուզոհո պրոֆիլը BDFutbol կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ուզոհո» հոդվածին։ |