Ուզբեկները Թուրքիայում (թուրքերեն՝ Türkiye'deki Özbekler, Türkiye'deki Özbek Türkler, ուզբ.՝ Туркиядаги Ўзбеклар, Turkiyadagi O'zbeklar), երկրի էթնիկ խմբերից մեկը։ Ինչպես թուրքերը, ուզբեկները նույնպես թյուրքալեզու ազգ են և իսլամի հետևորդներ։ Թուրքիայում ուզբեկական սփյուռքի թիվը կազմում է 70 000 մարդ։ Ուզբեկները բնակվում են Թուրքիայի գրեթե բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում։

Պատմություն խմբագրել

Առաջին թյուրքերը Միջին Ասիայից Փոքր Ասիայի տարածք, այսինքն ժամանակակից Թուրքիայի տարածք, գաղթել են շուրջ 1000 տարի առաջ՝ 11-րդ դարի կեսերին թյուրքական մյուս ցեղերի միգրացիոն հոսքի շրջանակներում[1]։ Ժամանակակից Թուրքիայում գոյություն ունեն Ուզբեկ անունով 8 գյուղեր։ Այդ գյուղերը գտնվում են․ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալեի շրջանում՝ Դարդանելի նեղուցից ոչ շատ հեռու, Չանքըրըի մարզի Շաբանոզի շրջանում, որը գտնվում է երկրի հյուսիսում, Դիարբեքիրի մարզ Քուլփի շրջանում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, Էրզրումի մարզի կենտրոնական հատվածում, որը գտնվում է Թուրքիայի արևելքում, Իզմիրի մարզի Ուրլինի շրջանում, որը գտնվում է երկրի արևմուտքում, Քահրամանմարաշի մարզի Էլբիստանի և Թուրքօղլուի շրջաններում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, Սաքարյայի մարզի Փամուքի շրջանում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում և Շըրնաքի մարզի Իդիլի շրջանում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում[1]։

Ուրլա-Չեշմե ավտոմայրուղու չորրորդ կիլոմետրի մոտ պահպանվել է «Սամութ Բաբա» ոչ մեծ բնակավայրը, որը կառուցվել է դեռևս սելջուկյան ժամանակաշրջանում՝ Միջին Ասիայից ներգաղթած թյուրքական ալփերենների կողմից։ Ալփերենները համարվում են հայտնի մտածող Ահմեդ Յասավիի 19 000 աշակերտները, ում մտածողը սովորեցրել էր ապրել իսլամական կանոններով։ Յասավին ալփերեններին ուղարկել էր Անատոլիա՝ տեղացի բնակչության շրջանում սուֆիզմի տարածման նպատակով։ Թեքեի (ուզբեկական գյուղի) տարիքը հասնում է մոտ 900 տարեկանի[1]։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
Մեհմեդ Աքիֆ Էրսոյ՝ օսմանյան պոետ (Թուրքիայի օրհներգի բառերի հեղինակը), կրոնական քարոզող, Ղուրանի քարոզող, պատգամավոր։ Ունի ուզբեկա-ալբանական ծագումնաբանություն։ Թուրքիայում ուզբեկական համայնքի ներկայացուցիչները տոնական սեղանի շուրջ։ Մարսել Իլհան՝ ուզբեկական ծագմամբ պրոֆեսիոնալ թենիսիստ[2]։ Նա համարվում է առաջին թուրք սպորտսմենը, ով Մեծ սաղավարտի առաջնության ժամանակ հասել է մրցաշարի երկրորդ շրջան։

Ներկայումս Թուրքիայում բնակվող ուզբեկները այստեղ են գաղթել տարբեր ժամանակաշրջաններում։ Նրանց կարելի է բաժանել մի քանի էմիգրացիոն ալիքների․

  • Ուզբեկներ, ավելի շուտ նրանց նախնիները, ովքեր Թուրքիա են գաղթել միջնադարում՝ Մավերաննահր տեղանքից։
  • Ուզբեկներ, ովքեր Թուրքիա են գաղթել ժամանակակից Սաուդյան Արաբիայի տարածքից։ Այդ հոսանքը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Օսմանյան կայսրության փլուզումից հետո։
  • Ուզբեկներ, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի են ընկել գերմանացիներին և ծառայել Թուրքեստանի լեգիոնում։ Պատերազմի ավարտից հետո՝ նրանց մի մասը ապաստան է ստացել Թուրքիայում։
  • Ուզբեկներ, ովքեր Թուրքիա են ներգաղթել 1952 թվականին Աֆղանստանից։
  • Ուզբեկներ, ովքեր ստիպված լքել են Աֆղանստանը՝ այնտեղ խորհրդային զորքերի ներխուժումից հետո։ Վերջիններիս մի մասը հետագայում գաղթել են այլ երկրներ։ 1982 թվականին մի քանի հազար ուզբեկներ բերվել են Թուրքիայի՝ երկրի բնակեցման ծրագրի շրջանակներում։
  • Ուզբեկներ, ովքեր տարբեր պատճառներով հաստատվել են Թուրքիայում՝ Ուզբեկստանի անկախության հռչակումից հետո։

Առաջին ներգաղթյալ ուզբեկները ամբողջությամբ ասիմիլյացիայի են ենթարկվել թուրքական բնակչության շրջանում։ Ազգային ինքնությունը պահպանած ուզբեկները Թուրքիա են ժամանել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ «Ուզբեկերեն» տերմինի փոխարեն ուզբեկները նախընտրում են կիրառել թուրքերեն «հեշմերիջե» բառը («համշահարչա», որը թարգմանաբար նշանակում է «համերկրացի»)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Интернет-журнал «Оазис»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  2. Интервью Михаила Южного(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել