Ուդմուրտիայի պետական ռուսական դրամատիկական թատրոն

Ուդմուրտիայի պետական ռուսական դրամատիկական թատրոն գտնվում է Իժևսկ քաղաքում, Օկտյոբրսկի շրջանի Մաքսիմ Գորկի փողոցում։

Ուդմուրտիայի պետական ռուսական դրամատիկական թատրոն
Տեսակդրամատիկական թատրոն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԻժևսկ
Հիմնադրման ամսաթիվ1935
Կայքдрамтеатр18.рф
 Russian Drama Theater, Izhevsk Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թատրոնի պատմությունն սկսվում է 1935 թվականից, երբ 1935 թվականի հունիսի 11-ին հրապարակվել է ՈՒԻԽՍՀ (Ուդմուրտիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն) Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշումը` այդ տարում սեպտեմբերի 1-ին մշտական պետական ռուսական դրամատիկական թատրոն ստեղծելու վերաբերյալ։ Թատրոնի առաջին թատերախումբը ձևավորվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի և գավառական թատրոնների դերասաններից, ինչպես նաև` թատերական դպրոցների շրջանավարտներից։ Առաջին` «Ազնվականներ»-ը ներկայացումը տեղի է ունեցել 1935 թվականի հոկտեմբերի 18-ին։ Թատրոնի առաջին տարիների գործունեության ժամանակ խաղացանկում ընդգրկված են եղել հետևյալ ստեղծագործությունները. «Դիմակահանդես»ը, «Երեք քույր»ը, «Մեռած հոգիներ»ը, «Իրկուտսկի պատմություն»ը։ 1941 թվականի մայիսին ռուսական և Ուդմուրտիայի դրամայի միացյալ թատրոնը հնրդեհվել է։ Թատերախմբի մի մասը տեղափոխվել է Սարապուլ, իսկ շուտով սկսվել է պատերազմ։ Զրկվելով գրեթե ամբողջ ռեկվիզիտից` թատերախումբը սկսում է ցուցադրել ներկայացումներ հիվանդանոցներում, կոլտնտեսություններում, ֆաբրիկաներում և գործարաններում, նաև թատերախումբը պատրաստում էր նոր ներկայացումներ, օրինակ, «Ռուսական մարդիկ», «Քսաներորդ գիշեր»,«Զորախումբը գնում է արևմուտք», «Անտեսանելի տիկինը»,«Հարձակում» և «Սիրանո դը Բերժըրակ»։ Պատերազմից հետո, 1946 թվականին, Իժևսկում թատրոնն ստանում է նոր շենք, որտեղ և վերադառնում է թատերախումբը։ Թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Վ. Տիշինայի նախագծով, գտնվում էր քաղաքի կենտրոնից մոտիկ և տեղավորում էր 760 հանդիսատես։ Առաջին ներկայացումը նոր շենքում եղել է «Ազին» ներկայացումը ըստ ուդմուրտացի դրամատուրգ Ի. Գավրիլովի։ 1961 թվականին թատրոնը անվանակոչվում է ի պատիվ Վ. Գ. Կորոլենկոյի։ 1970-1980-ականներին թատրոնի բեմում ցուցադրվում են այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Մարիա Ստյուարտ»ը, «Հնաոճ կատագերգություն», «Միշտ կենդանի», «Սրբերի սուրբ» և ուրիշները։ 1980-1990-ական թվականներին ցուցադրել են Մ. Շատրովայի «Խղճի բռնապետություն», «Ինքնասպանություն», «Աստղերը առավոտյան երկնքում», «Սև մարդ, կամ ես աղքատ Սոսո Ջուղաշվիլին եմ» ներկայացումները։ 2000 թվականին ներկայացվում են «Հանճար և անհոգություն», «Թատրոն», «Գայլեր և ոչխարներ», «Մեղրամիս ամբողջ կյանքի համար», «Մինչև նա մահանում էր» և «Նախօրոք եմ լացում» պիեսները։

Թատրոնն այսօր խմբագրել

2011 թվականից թատրոնը գտնվում է Գորկի փողոցի վրա տեղակայված շենքում, որտեղ գտնվում է «Իժմաշ» մշակույթի տունը։ Թատրոնի ժամանակակից խաղացանկում եղել է այսպիսի ներկայացումներ, ինչպես «Մարիա Ստյուարտը», «Մուգ ալիքներ», «Խաղացողներ», «Իշխանը, Պոլինան և աքլորը», «Կամելիազարդ տիկինը», ընդհանուր առմամբ` 25 անվանում։ Վերջին 10 տարում թատրոնի ղեկավար է եղել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Ուդմրուտիայի արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Սաֆոնովը։ 2010 թվականի աշնանը գլխավոր ռեժիսիոր է դարձել, Վիկտոր Պրոկոպովը[1](ռուս.): Թատրոնը համագործակցում է Ռուսաստանի այլ քաղաքների դերասանների հետ։ 2012 թվականին թատրոնը հյուրընկալել է «Երիտասարդ ռեժիսորների ստեղծագործական լաբորատորիա» միջոցառումը[2](ռուս.):

Թատրոնի հետ կապված հայտնի մարդիկ խմբագրել

  • Միկլաշևսկայա Ավգուստա Լեոնիդովնա
  • Եվրինովա Վանդա, ՈՒԻԽՍՀ (Ուդմուրտիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն)-ի վաստակավոր արտիստ
  • Գալնբեկ Բորիս, ՈՒԻԽՍՀ (Ուդմուրտիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն)-ի վաստակավոր արտիստ
  • Գլյատեր Սողոմոն, ՈՒԻԽՍՀ (Ուդմուրտիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն)-ի վաստակավոր արտիստ, Ուդմրուտիայի վաստակավոր արտիստ
  • Գուսարով Նիկոլայ Նիկոլաևիչ, ՈՒԻԽՍՀ (Ուդմուրտիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն)-ի արվեստի վաստակովր գործիչ
  • Կաց Արկադի Ֆրիդրիխովիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
  • Պաստունով, Ալեքսանդր Միխայլովիչ, ՈՒԻԽՍՀ (Ուդմուրտիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն) ժողովրդական արտիստ
  • Մազի Անջելինա Գյուլերմովնա, Ուդմրուտիայի ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ
  • Սվեչնիկով Վլադիմիր Դմիտրիևիչ, Ուդմրուտիայի ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիկտոր Լեոնիդովիչ Պրոկոպով, գլխավոր ռեժիսոր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Երիտասարդ ռեժիսորների ստեղծագործական լաբորատորիա»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել