Ուբաժարա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional de Ubajara), ազգային պարկ Սեարա նահանգում, Բրազիլիա։ Այն երկրի 35 ազգային պարկերից ամենափոքրն է և հայտնի է Ուբաժարա քարանձավով։

Ուբաժարա ազգային պարկ
Ubajara National Park
Տեսակազգային պարկ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍեարա և Ubajara?
Հիմնվել է1959
Մակերես63 կմ² և 6269 հեկտար
ԲԾՄ596 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ուբաժարա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ուբաժարա ազգային պարկ

Տեղագրություն խմբագրել

Պարկը գտնվում է Կաատինգայում։ Ընդգրկում է 6271 հա տարածք։ Ստեղծվել է 1959 թվականի ապրիլի 30-ին 45.954 հրամանագրով, սակայն փոփոխության է ենթարկվել 1973 թվականի ապրիլի 26-ին ու 2002 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ազգային պարկը գտնվում է Չիկո Մենդեսի ինստիտուտի վերհսկողության տակ՝ կենսաբազմազանության պահպանության համար[1]։ Պարկը տեղակայված է Ուբաժարա, Տիանգուա, Ֆրեշեյրինյա և Սեարա մունիցիպալիտետներում[2]։ Արևմուտքից Ուբաժարային սահմանակից է Սերրա դա Իբյապաբա բնապահպանական տարածքը[3]։

Պարկի արևմտյան մասը եզերում է Սեարայի ցածրավայրը և Իբիապաբայի սարահարթը։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 1440 մմ։ Ջերմաստիճանը տատանվում է 16 °C-ից 28 °C, միջինը՝ 22 °C։ Ծովի մակարդակից գտնվում է 720-ից 840 մետր բարձրության վրա[2]։ Բուսական աշխարհը բազմազան է. յուրօրինակ՝ անտառի մնացուկներով՝ մացառուտներով[2]։

Պահպանություն խմբագրել

Ազգային պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության պահպանված տարածքների II կատեգորիային։ Բնական էկոհամակարգերի մեծ էկոլոգիական հիմնախնդիրներն են՝ ապահովել գիտական հետազոտություններ, բնապահպանական կրթություն, բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ[2]։ Պաշտպանված կենդանատեսակներից են օնցիլլան, պուման, Adelophryne maranguapensis և այլն։

Ուբաժարա քարանձավ խմբագրել

Քարանձավը գտնվում է Իբիապա լեռների սարալանջին, Ֆորտալեզայից 320 կմ հեռավորության վրա։ Հայտնի է ստալակտիտներով և ստալագմիտներով։ Քարայրի կարելի է հասնել ճոպանուղու միջոցով։ Պարկում կան ջրվեժներ և արահետներ, որոնք անցնում են անտառի միջով։ Այցելություններին վերահսկում է շրջակա միջավայրի պահպանության ազգային մարմինը։ Մեկ այլ գրավչություններ են Մորո դե Սեուն՝ 820 մետր բարձրությամբ, Պիրանգի ջրվեժի ակունքը՝ Պեդրա դե Իտագուրուսուն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • APA Serra da Ibiapaba (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին
  • Parque Nacional de Ubajara (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Unidade de Conservação: Parque Nacional de Ubajara (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուբաժարա ազգային պարկ» հոդվածին։