Ուբադչի ճպուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Գոմֆիդներ
Տեսակ Ուբադչի ճպուռ
Լատիներեն անվանում
Gomphus ubadschii


Ուբադչի ճպուռ (լատին․՝ Gomphus ubadschii), գոմֆիդների ընտանիքին պատկանող միջատներ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միջին չափի, 44-51 մմ մարմնի երկարությամբ ճպուռ է։ Գունավորումը բաց դեղին կամ սպիտակավուն է՝ լավ արտահայտված սև նախշով։ Կուրծք երեք զույգ սև գույնի զոլերով է, փորիկի հատվածների կողքերին ձգվում են սև գույնի զոլեր՝ միջին գծով տեղադրված են բաց գունավորված երկայնակի բծեր[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Վրաստանից և Թուրքիայից մինչև Սիրիա, Իրան և Միջին Ասիա։ Տարածվածությունը Հայաստանում հայտնի է միայն Արարատյան դաշտից՝ Արմավիրի (գ․ Մարգարա) և Արարատի (գ․ Բուրաստան) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ավազային, տղմոտ հատակով խոշոր գետերում, զարգանում՝ համեմատաբար դանդաղ հոսող խոշոր գետերում։ Թրթուրը բնակվում է տղմավազային հատակին, զարգացման շրջանը տևում է 3-4 տարի։ Հասուն առանձնյակները հանդիպում են գետերի ավազոտ ափերին։ Հայաստանում թռիչքը դիտվել է հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագույտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Ծայրահեղ հազվադեպ է հանդիպում, հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Թվաքանակի փոխոխության միտումները պարզված չեն։

Սպառնացող վտանգներից է հիդրոշինարաությամբ պայմանավորված գետերի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.