Ուայանա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ուայանան , հնդկացիական դասին պատկանող ցեղերից մեկն է։ Նախկինում այս ցեղին անվանում էին «Ռուկույեն»: Հիմնականում բնակվում են հարավարևելյան Սուրինամում, հարավարևմտյան Ֆրանսիական Գվիանայում։ Նախկինում բնակվում էին նաև Բրազիլիայում, սակայն տևական միգրացիայի արդյունքում նրանք հաստատվեցին Ֆրանսիական Գվիանայում։ 1980-ական թթ ցեղին պատկանողների թիվը 1500 էր, իսկ արդեն XX դարի վերջին նրանց թիվը հասավ 700-ի։ Խոսում են օյանա լեզվով, որը բաժանվում է երկու խոսվածքների՝ ուրուկուէնա և ռուկուէն։ Դավանում են տեղական ավանդական կրոնին։