Գրապահարան (պահարան գրքերի համար), պահարան, որը նախատեսված է գրքերը պահելու համար[1]։ Առավելապես գրապահարանները պատրաստվում են ապակենման կամ ամբողջությամբ ապակե դռներով, հիմնամասում կան դարակներ, որոնց բարձրությունը կառավարելի է[1]։

Բուքինգհեմյան պալատում Գեորգ III-ի գրադարանի գրապահարանները

Գրապահարանները կարող են լինել ամբողջական կամ կազմված լինել մեկ կամ երկու բաժնից։ Սովորաբար ստորին բաժինն ունենում է դարակներ կամ ամբողջովին փակ դռներով տուփեր, իսկ վերին բաժնի ապակե դռների ներսում տեղավորվում են վերադասավորվող դարակներ, որոնք թույլ են տալիս կարգավորել դարակների միջև տարածությունը՝ կախված գրքերի չափերից[2]։ Գրապահարանի ստորին բաժինը կարող է վերևինի հետ նույն լայնությունն ունենալ կամ էլ փոքր-ինչ ավելի լայն լինել։ Սովորաբար ստորին հատվածում պահում են մեծ չափսերի գրքերը։ Դարակներում գրքերը կարող են տեղավորվել մեկ կամ երկու շարքով։ Գրապահարանների դռները լինում են սռնիներով կամ շարժական, ապակեպատ կամ հարթ փայտե։ Գրապահարանը մասակազմավոր կահույքի կազմում իրենից ներկայացնում է ուղղահայաց առանձին մաս՝ դրված մեկը մյուսի վրա[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ГОСТ 20400-2013 Продукция мебельного производства. Термины и определения
  2. Мебель для хранения различных предметов // Товароведение и организация торговли непродовольственными товарами / под. ред. А. Н. Неверова, Т. И. Чалых. — М.: ПрофОбрИздат, 2001. — С. 390. — 464 с. — 30 000 экз. — ISBN 5-94231-008-4
  3. Шкаф книжный // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 2. — С. 705. — 770 с.

Գրականություն խմբագրել

  • Ellsworth, Ralph E. (1973) Academic library buildings: a guide to architectural issues and solutions 530 pp. Boulder: Associated University Press
  • Petroski, Henry (1999) The Book on the Bookshelf 290pp. New York City: Knopf.
  Ընթերցե՛ք «գրապահարան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։