Որդուարի Փափազյանների մետաքսի գործարան

Որդուարի Փափազյանների մետաքսի գործարան, գործարան Գողթն գավառի Գողթն քաղաքում։ Իր կարևորությամբ եղել է երկրորդ մեծ և աչքի ընկնող գործարանն այդ քաղաքում։ Աշխատել է 1870-1910-ական թվականներին։ Հանդամեջ գյուղի բնակիչ Կարապետ Փափազյանը եղել է գործարանի հիմնադիրը, որը Հանդամեջ գյուղում ուներ ևս մեկ այլ գործարան։ Այս գործարանը կահավորված է եղել եվրոպական մեքենաներով, ինչպես Որդուարի մյուս գործարանները։ Ունեցել է մետաքսաթելի մասնագետներ, շուրջ 250 հայազգի բանվորներ ու շերամապահներ։ Իր արտադրությամբ գրավել է առաջին տեղը Կովկասի նմանօրինակ արդյունաբերության մեջ։ Արժանացել է ոսկյա մեդալների, առաջին կարգի դիպլոմների՝ մասնակցելով Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք ցուցահանդեսների։ 1895 թվականին լրացել է գործարանի 25-ամյակը, որը նշվել է հանդիսավոր կերպով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 50 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։