Հանդամեջի մետաքսի գործարան

Հանդամեջի մետաքսյա գործարան, գործել է 1870-1900 թվականներին Գողթն գավառի Հանդամեջ գյուղում։ Գործարանի տերը եղել է Կարապետ Փափազյանը։ Արտադրել է բարձրորակ մետաքսաթել և ունեցել է շուրջ 100 բանվորներ։ Կ. Փափազյանը այս գործարանից բացի մեկ այլ գործարան հիմնել է Օրդուբադ քաղաքում՝ 1870 թվականին, որը եղել է առավել համբավավոր և հզոր, քան այս գործարանը։ Գործարանում արտադրված մետաքսաթելը արտահանվել է մի շարք երկրներ Ագուլիսի, Ցղնայի և Օրդուբադի մետաքսի գործարանների արտադրանքի հետ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 41 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։