«Ոսկե աքաղաղը և հավը» (《金黄公鸡与母鸡), զարդանկար ուղղահայաց թղթագլանի վրա, որը ստեղծվել է կորեացի անհայտ նկարչի կողմից 19-րդ դարում Չոսոնի դինաստիայի կառավարման օրոք։ Աշխատանքը ստեղծվել է թղթի վրա թանաքի և ներկերի օգնությամբ։ Դեկորատիվ տարրերի հետ միասին ստեղծագործության բարձրությունը կազմում է 200,7 սանտիմետր, լայնությունը` 62,7 սանտիմետր։ Աշխատանքը չինական գեղանկարչությունից հարմարեցված «ծաղիկներ և թռչուններ» հանրաճանաչ թեմայի զարգացման օրինակ է։ Այն իր մեջ պարունակում է նաև անմահության առասպելական խորհրդանիշեր`արև, սարեր, ամպեր, եղևնիներ, կռունկներ, կրիաներ, եղնիկներ և սնկեր[3]։ Կոմպոզիցիայի կենտրոնում գտնվում են աքաղաղը և հավը, որոնք նստած են ադամածառի և ժայռի վրա համապատասխանաբար։ Նրանք խորհրդանշում են հարստությունը և ապագան։ Ստեղծագործությունը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[3]։

Ոսկե աքաղաղը և հավը
տեսակգեղանկար
նկարիչանհայտ
տարի19-րդ դար
բարձրություն114,3 սանտիմետր
լայնություն45,7 սանտիմետր
ստեղծման երկիրԿորեա[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1] և ասիական արվեստ[2]
Ծանոթագրություններ

Տեղեկատվություն նկարի մասին խմբագրել

Անտիկ ժամանակներից աքաղաղը որոշ մշակույթներում համարվում էր սուրբ կենդանի[4], որը խորապես արմատավորված է տարբեր կրոնական հավատալիքներում և պաշտամունքներում։ Աքաղաղը համարվում է չինական մշակույթի և արվեստի կարևորագույն և ավանդական խորհրդանիշերից մեկը և ընդգրկված է չինական կենդանակերպի 12 նշանների մեջ (կորեական կենդանակերպը գրեթե նույնական է չինականին)։ Հին չինացիք կարծում էին, որ աքաղաղը բարձր բարոյականության խորհրդանիշ է և անձի լավագույն հատկանիշերի կրողը։ Այդ պաշտամունքը վերաբերվում էր նաև հարևան ասիական երկրների բնակիչներին[5]։ Չոսոն դինաստիայի կառավարման ընթացքում կորեական գեղանկարչության և մշակույթի մեջ սկսեցին ի հայտ գալ խորհրդանշական կենդանիներ, որոնք չինական դիցաբանության մեջ օժտված էին դրական և բարենպաստ հատկանիշներով, դրանցից էին վագրը, վիշապը, կռունկը, եղնիկը և այլն։ «Ոսկե աքաղաղը և հավը» թղթագլանը ստեղծվել է 19-րդ դարի սկզբին։ Պաշտոնական փաստաթղթերի և հիշատակությունների բացակայության պատճառով, գեղանկարի հեղինակի անունը և ստեղծման ամսաթիվը անհայտ են[3]։ Թղթագլանի կոմպոզիցիայի կենտրոնում ոսկեգույն և կարմիր երանգներով պատկերված աքաղաղն ու հավն են։ Աքաղաղը նստած է ադամածառի բնին, արևի և ամպերի տակ։ Քիչ ներքև, ժայռի վրա աճող անմահության սնկերի մոտ գտնվում է հավը[3]։ Թռչունների այս զույգը դիցաբանական ոսկե փասիանի կերպարի ոճաբանական ակնարկն է (որը, չնայած անվանմանը ունի դեղին կատարով կարմրավուն մարմին), որը խորհրդանշում է հաջողությունը[3]։

1919 թվականին «Ոսկե աքաղաղը և հավը» թղթագլանը Ռոջերսի հիմնադրամի կողմից նվիրաբերվել է Մետրոպոլիտեն թանգարանին։ Ստեղծագործությունը ցուցադրվել է Նյու Յորքում, Նոր Օռլեանում, Հոնոլուլուում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Թալսայում կազմակերպված ցուցահանդեսներում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.metmuseum.org/art/collection/search/40073
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Golden Cock and Hen». Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. Jerry Adler; Andrew Lawler (June 2012). «How the Chicken Conquered the World». Smithsonian magazine.
  5. 倪方六 (2017 թ․ հունվարի 19). «"鸡文化"对古人生活的影响». 北京晚报、网易新闻. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել