«Ոսկե Աստղի ասպետ» (ռուս.՝ «Кавалер Золотой Звезды»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուլի Ռայզմանը 1950 թվականին Սեմյոն Բաբաևսկու համանուն վեպի հիման վրա։ Այն պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Տուտարինովի աշխատանքային գործունեության և սիրո մասին։ Պրեմիերան կայացել է 1951 թվականի հուլիսի 9-ին։ Ֆիլմը ներառվել է 1951 թվականի Կաննի կինոփառատոնի ծրագրում[4]։

Ոսկե աստղի ասպետ
ռուս.՝ Кавалер Золотой Звезды
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1951 և 1950[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Ռայզման[2]
Սցենարի հեղինակSemyon Babayevsky?
ԴերակատարներՍերգեյ Բոնդարչուկ, Anatoly Chemodurov?, Կիրա Կանաևա, Բորիս Չիրկով և Վլադիմիր Ռատոմսկի
ՕպերատորՍերգեյ Ուրուսևսկի[3]
ԵրաժշտությունՏիխոն Խրեննիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն118 րոպե

Սյուժե խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Տուտարինովը պատերազմից հետո վերադառնում է Ստավրոպոլի երկրամաս՝ հայրենի ստանիցա, ինչպես նա սկզբում կարծում էր, կարճ ժամանակով, բայց ծանոթանալով շրջանի կյանքին, մնում է վերականգնելու պատերազմի ժամանակ ավերված տնտեսությունը։ Սերգեյն առաջարկում է «հնգամյա պլան», որը ներառում է էլեկտրակայանի կառուցումը։ Շրջգործկոմի նախագահը՝ ծեր կարմիր մարտիկը, դեմ է, բայց Սերգեյին աջակցում են շրջկոմի և կրայկոմի քարտուղարները, նրա ծրագիրը քննարկում և հաստատում է ստանիցայի աշխատավոր ժողովուրդը։ Սերգեյն ստանում է շրջանային գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը, և, ցուցաբերելով իրական ղեկավարի ունակություններ, հաջողության է հասնում աշխատանքում։ Դժվարությամբ են դասավորվում նրա հարաբերությունները Իրինայի հետ, որի հետ նա ծանոթացել է ստանիցա վերադառնալիս։

Դերերում խմբագրել

  • Սերգեյ ԲոնդարչուկՍերգեյ Տիմոֆեևիչ Տուտարինով
  • Անատոլի Չեմոդուրով – Սեմյոն Աֆանասևիչ Գոնչարենկո
  • Կիրա Կանաևա – Իրինա Իվանովնա Լյուբաշյովա
  • Բորիս Չիրկով – Պավել Պետրովիչ Կոնդրատև, շրջկոմի քարտուղար
  • Նիկոլայ Կոմիսարով – Ֆեոդոր Լուկիչ Խոխլակով, շրջանային գործադիր կոմիտեի նախագահ
  • Վլադիմիր Ռատոմսկի – Ստեպան Պետրովիչ Ռագուլին, կոլտնտեսության նախագահ
  • Կոնստանտին Սվետլով – Սավվա Նեստորովիչ Օստրոուխով, ստանսովետի նախագահ
  • Նիկոլայ ԳրիցենկոԱլեքսեյ Ստեպանովիչ Արտոմաշով, կոլխոզի նախագահ
  • Իվան Պերևերզև – Անդրեյ Պետրովիչ Բոյչենկո, կրայկոմի քարտուղար
  • Պյոտր Կիրյուտկին – Պրոխոր Նենաշև
  • Դանիել Իլչենկո – Տիմոֆեյ Իլյիչ, Տուտարինովի հայր
  • Մարիա Յարոցկայա – Վասիլիսա Նիլովնա, Տուտարինովի մայրը
  • Թամարա Նոսովա – Անֆիսա, Տուտարինովի քույրը
  • Ստեպան Կայուկով – Ռուբցով-Եմնիցկի, շրջանային պահանջկոոպերացիայի տնօրեն
  • Ալեքսանդրա Պանովա – Մարֆա Լյուբաշևա
  • Բորիս Բիտյուկով – Վիկտոր Գրաչյով, ինժեներ-շինարար
  • Գալինա Ֆրոլովա – հարևանուհի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Բորիս Չիրսկով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
  • Օպերատոր՝ Սերգեյ Ուրուսևսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Ա. Պարխոմենկո
  • Կոմպոզիտոր՝ Տիխոն Խրեննիկով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.rusfilm.pitt.edu/booklets/Thaw.pdf
  2. http://www.imdb.com/title/tt0043701/
  3. http://www.kinopoisk.ru/film/44744/
  4. «Festival de Cannes: Dream of a Cossack». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել