Ոսկեծաղիկ բազմաթերթիկ
Ոսկեծաղիկ բազմաթերթիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Caltha palypetala
| ||||||||||||||
|
Ոսկեծաղիկ բազմաթերթիկ (լատին․՝ Caltha palypetala), հրանունկազգիների ընտանիքի երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ[1][2]։ Արմատամերձ տերևները երկար կոթուններով են, լան, սրտաձև, ցողունային տերևները նստադիր են և գրկում են ամբողջ ցողունը։ Ցողունները ուղղականգուն են, վերին տերևածոցերից ճյուղավորվող։ Ծաղիկը հնգապսակ է։ Ծաղկում է մայիս ամսին։ Հունիսին ձևավորվում է պտուղը, որը տուփիկ է։ Պտղում գտնվում են մոտավորապես 20 երկարավուն, սև կամ դարչնագույն, փայլուն սերմերը։ Մեկ լավ զարգացած բույսը նպաստավոր պայմաններում կարող է տալ 3000 սերմ։ Յուրաքանչյուր 1000 սերմը կշռում է 0,9 գրամ։ Սերմերը հողի մեջ երկար ժամանակ պահպանում են իրենց ծլողունակությունը։ Հողի մակերեսին մոտ դասավորված բողբոջները գարնանը շարունակում են վերաճել։
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և ՍՍՀՄ նախկին տարածքում։ Հայաստանի հանրապետության տարածքում տարածված է անտառային, լեռնատափաստանային, լեռնային շրջանների խոնավ վայրերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Փնջարմատավորներ(չաշխատող հղում)
- ↑ Բազմամյաներ, փնջարմատավորներ
Աղբյուրներ
խմբագրել- Ռ Ս Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Երևան, 1980, Լույս հրատարակչություն