Ոսկեգույն մեղվակեր (լատին․՝ Merops apiaster), մեղվակերների ընտանիքի թռչուն։

Ոսկեգույն մեղվակեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Մեղվակերներ
Լատիներեն անվանում
Merops apiaster
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 44-49 սմ, կենդանի զանգվածը՝ 41-68 գ։ Փետրածածկը ցայտուն բազմերանգ է, կտուցը՝ ներքև կեռված, պոչը՝ երկար, կենտրոնական փետուրները՝ մյուսներից քիչ երկար։ Հասունի կոկորդը դեղին է, մարմինը վերևից՝ դարչնագույն՝ շիկակարմիր ու դեղին նախշերով։ Հետբնադրման շրջանում փետուրները կապույտ են՝ կանաչ ծայրերով։ Երիտասարդի ուսափետուրները, թևավերևում կանաչ են։ Պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է։

Տարածվածություն խմբագրել

Բնադրող-չվող է, տարածված։ Երամային է։ Թռիչքը ճարպիկ է՝ հանկարծակի պտույտներով, շրջադարձերով ու անկումներով։ Բարձր թռչելիս դժվար տեսանելի է, սակայն լավ լսելի են նրա արձակած կարճատև ու նուրբ մռռոցները։ Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում։ Չուի ընթացքում լայնորեն տարածված է։ Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ի կեսի ընթացքում, առանձին դեպքերում՝ ապրիլի 2-րդ կեսին։ Աշնանային չուին նախապատրաստվելիս (օգոստոսին) Ոսկեգույն մեղվակերների երամներ կարող են հայտնվել անտառային գոտում, մեծ քաղաքների ու գյուղերի երկնակամարում, հաճախ՝ էլեկտրալարերին թառած դադար առնելիս։ Աշնանային ամենաձգձգված չուն՝ հոկտեմբերի 1-ին տասնօրյակում։ Հանրաճանաչ է, գեղեցիկ, ականջ շոյող սրնգային ձայներով։

 
Ձուն

Սննդառություն խմբագրել

Սնվում է միջատներով, առավելապես մեղուներով ու կրետներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

 
Ոսկեգույն մեվակերների բույնը

Բնադրում խմբագրել

Բնադրազույգերը կազմվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ տասնօրյակը։ Բույնը փորվածք է (1-1,5 մ խորությամբ), կառուցում են էգը և արուն։ Բնադրում է ավազոտ կամ կավոտ զառիթափերին։ Հայաստանում բնադրումը հաստատված է մինչև 2500 մ բարձրություններում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջը։ Դնում է 26 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 20 օր։ Աներեր թռչելու ունակ ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 30-րդ օրը։

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեգույն մեղվակեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեգույն մեղվակեր» հոդվածին։