Մեղվակեր (լատ.՝ Meropidae), թռչուն։

Մեղվակեր
Merops-apiaster.JPG
Կանաչ մեղվակերները մակաբույծներից ազատվելու համար ընդունում են ավազային լոգանք։

ՆկարագրությունըԽմբագրել

Ունի վառ, թանձր գունավորված, փայլուն, սլացիկ մարմին։ Գույների մեջ գերակշռում են կապույտը, կանաչը և դեղինը։
Թևերը երկար են ու սուր, թռչում են արագ։ Ունեն երկարոտ, թեթև կորությունով, սուրուլիկ կտուց։ Ոտքերը կարճ են, ինչը դժվարացնում է գետնի վրա քայլելը։

ԿենսակերպըԽմբագրել

Ապրում են բաց տարածքներում, երամներով։ Բույն են դնում զառիթափներում փորված խոռոչներում։
Հիմնականում, ուտում են միջատներ, առավելապես, մեղուներ։ Օդում բռնելով, նախքան ուտելը, պոկում են խայթը։ Հատկանշական է, որ նրանց որսում են միայն այն ժամանակ, եթե թռչում են։ Գետնի վրայի մեղուներին մեղվակերն ուշադրություն չի դարձնում։

ԲազմացումըԽմբագրել

Ածում են 2-9 հատ սպիտակ ձու։ Թուխս են նստում և՛ մարին, և՛ արուն։