Ոջիլներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ոջիլներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Phthiraptera | ||||||||
Հոմանիշներ | ||||||||
| ||||||||
|
Ոջիլներ (լատին․՝ Anoplura կամ Siphunculata, հին հունարեն՝ φθείρ —ոջիլ և ἄπτερος - թևազուրկ), արյունածուծ միջատների կարգ։ Մարդու և կաթնասունների մակաբույծներ են։ Հանդիպում են ամենուրեք։
Մարմնի կառուցվածք
խմբագրելՄարմինը՝ ձվաձև, տափակ, 1-5 մմ երկարությամբ։ Անթև են։ Կուրծքը և փորիկը միաձույլ են և քիչ շարժուն։ Աչքերը փոքր են, որոշ տեսակներ՝ կույր։ Բերանային ապարատը ծակող-ծծող տիպի է։ Վերջավորություններն ունեն հարմարանքներ ամրանալու հագուստին, մազերին։ Արուներն էգերից փոքր են։ Արյուն ծծելիս թուքը ներարկում են տիրոջ մարմնի մեջ և ուժեղ քոր առաջացնում։ Զվերը (անիծ) էգի սեռական հավելյալ գեղձերի արտազատուկով ամրացվում են տիրոջ մազերին (կամ հագուստի թելերին)։ Զարգանում են թերի կերպարանափոխությամբ։ Թրթուրները տարբերվում են հասուններից միայն փոքր չափերով։
Տարածում և զարգացում
խմբագրելՄշտական մակաբույծներ են, հյուծում են տիրոջը և վարակիչ հիվանդություններ փոխանցում։ Հայտնի է ոջիլի մոտ 200 (ԽՍՀՄ-ում՝ 40) տեսակ։ Մարդու ոջիլը (Pediculus humanus) հայտնի է 2 ձևի՝ գլխի և հագուստի։ Բացի անմիջական վնասից փոխանցում են մի շարք վարակիչ հիվանդություններ։ Մարդու մակաբույծ է նաև ցայլքի ոջիը (Phthirus pubis), խոցի ոջիլը (Haema topinus suis)։ Սիբիրյան խոցի, ժանտախտի փոխանցողն է։ Կան առանձին տեսակներ՝ ձկների, էշերի, խոշոր եղջերավոր անասունների և մկնանման կրծողների մակաբույծներ։ Կենդանիների ոջիլները առանձնահատուկ մակաբույծներ են և մարդու վրա չեն անցնում։
Հիվանդություններ
խմբագրելՄարդու գլխի և հագուստի ոջիլները, լինելով մշտական էկտոպարազիտներ, առաջացնում են ախտաբանակ վիճակ, որին անվանում են պեդիկուլյոզ։ Ոջիլի թուքը առաջացնում է սաստիկ քոր։ Գլխի պեդիկուլյոզի ժամանակ հատկապես ախտահարվում են ծոծրակի, ականջի, հետևի և քունքի մասերը։ Էպիդերմիսի վնասմանը կարող է գումարվել երկրորդային ինֆեկցիան։
Ցայլքային ոջլոտություն
խմբագրելՑայլքային ոջլոտությամբ՝ ֆթիրիազով, մարդը վարակվում է կենցաղային ինչպես նաև սեռական ճանապարհով։ Բացի տեղային ազդեցությունից, հագուստի և գլխի ոջիլները ոջիլային բծավոր և ոջիլային հետադարձ տիֆերի հարուցիչների փոխանցողներն են։ Բծավոր տիֆի հարուցիչները՝ ռիկետսիաները, բազմանում են ոջիլի մարսողական համակարգում և դուրս գալիս արտաթորանքի հետ։ Հարուցիչը մարդու օրգանիզմ կարող է ընկել ոջիլի արտաթորանքով՝ քորելու ժամանակ մաշկի ամբողջակնությունը խախտելիս։ Հագուստի և գլխի ոջիլները նաև հետադարձ տիֆի հարուցիչի փոխանցողներն են, որը զարգանում է ոջիլի մարմնի խռոչում։ Մարդը վարակում է ոջիլ ճզմելուց։ Ոջիլի մարմնի խոռոչի պարունակությունը ՝ հեմոլիմֆան, մաշկի ամբողջականությունը խախտված մասերից ընկնում է մարդու օրգանիզմ։ Ցայլքի ոջիլի միջոցով որևէ հիվանդության հարուցիչի փոխանցմում հաստատված չէ։
Կանխարգելում
խմբագրելՈջլոտությունը կանխարգելելու համար պետքէ պահպանել անձնական հիգիենան։ Գլխի ոջիլը ոչնչացնելու համար օգտագործում են հատուկ սանր, օճառներ և քսուքներ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոջիլներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոջիլներ» հոդվածին։ |