Ոչ աստծուն, ոչ էլ սատանային

«Ոչ աստծուն, ոչ էլ սատանային» (ռուս.՝ Ни богу, ни чёрту), հակակրոնական թեմայով խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որն ստեղծել են ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Վադիմ Կուրչևսկին և Նիկոլայ Սերեբրյակովը[1] 1965 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Ոչ աստծուն, ոչ էլ սատանային
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎադիմ Կուրչևսկի
ՍցենարիստԱլեքսեյ Սիմուկով
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18 րոպե
Թվական1965

Սյուժե խմբագրել

Ժամանակով ապրում էր ատաղձագործ Կուզման։ Նա գերաններից պատրաստում էր տներ, խրճիթներ, վանքեր։ Մի անգամ նրան առաջարկում են սարքել գինետուն, իսկ շինարարության ավարտին նրան այնպես են խմեցնում, որ հոգին դուրս է թռչում մարմնից։ Աստված կարդում է նրա բնութագիրը՝ համեստ, աշխատասեր, սովորական մարդ։ Իսկ սատանան կարդում է իրենը՝ հարբեցող, ծխախոտամոլ, հայհոյախոս, կնամոլ։ Կուզման ընկնում է դրախտ և պարզվում է, որ աշխատել պետք չէ և ոչինչ չի կարելի։ Կուզման ձանձրանում է այնտեղ և փախչում դրախտային այգու ցանկապատի անցքով, որ արել էր սատանան։ Սատանան Կուզմային տանում է դժոխք։ Այնտեղ կազմակերպում է խնջույք և խմեցնում Կուզմային մինչ հարբելը։ Բայց պարզվում է, որ ամեն ինչ պետք է քանդել, իսկ կառուցել չի կարելի։ Եվ այդ ժամանակ Կուզման սկսում է կացինը թափահարել, և սատանաները նրա առաջ բացում են դարպասները։ Պարզվում է, որ Կուզան գտնվում է հրդեհից ավերված գյուղում։ Խոնարհվեցին նրա առաջ մարդիկ, իսկ ատաղձագործը ասաց. «Ո՛չ աստծուն, ո՛չ էլ սատանային իմ արվեստը պետք չեկավ, փոխարենը ձեզ, եղբայրներ, կծառայեմ»։ Եվ Կուզման սկսում է կառուցել խրճիթներ, իսկ հետո իր համար կին է գտնում։

Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել

  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են Վլադիմիր Աբակումովը, Գալինա Գետինգերը, Պավել Գուսովը, Վ. Կալաշնիկովան, Վ. Կուրանովը, Օլեգ Մասաինովը, Պավել Լեսինը, Վալերի Պետրովը, Մարինա Չեսնոկովան՝ Ռոման Գուրովի գլխավորությամբ։
  • Խմբագիր՝ Արկադի Սնեսարյով

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Գեորգի Վիցին՝ ատաղձագործ Կուզմա / հրեշտակապետ (լուսագրերում նշված չէ)
  • Կիրա Սմիրնովա՝ Աստված (լուսագրերում նշված չէ)
  • Եվգենի Վեսնիկ՝ Պետրոս Առաքյալ (լուսագրերում նշված չէ)
  • Անատոլի Կուբացկի՝ Սատանա (լուսագրերում նշված չէ)
  • Տամարա Դմիտրիևա՝ Սատանայիկ(լուսագրերում նշված չէ)

Մուլտֆիլմի մասին խմբագրել

Երիտասարդ տաղանդավոր նկարիչներ Վադիմ Կուրչևսկին և Նիկոլայ Սերեբրյակովը, մի որոշ ժամանակով ստուդիայում աշխատելով որպես բեմադրող նկարիչներ, դրանից հետո դարձել են ռեժիսորներ։ Նրանց համատեղ ռեժիսորական նորամուտը կայացել է 1963 թվականին «Ուզում եմ համարձակ լինել» ֆիլմով։ Դրան հաջորդել են «Ոչ աստծուն, ոչ էլ սատանային» (1966) հակակրոնական ֆիլմը, որտեղ առաջին հերթին պետք է նշել արտահայտիչ, հիշվող տիկնիկները:

Իվան Իվանով-Վանո, «Կադր կադրի հետևից», Մոսկվա, 1980[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել