Ողկուզապտեր
Ողկուզապտեր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Botrychium Sw., 1800 | ||||||||||
Հոմանիշներ[1][2] | ||||||||||
|
Ողկուզապտեր (լատին․՝ Botrychium), բոտրիխիում, իժալեզվազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 36 տեսակ։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 1 տեսակ՝
- Ողկուզապտեր կիասլուսնաձեվ (Botrychium lunaria)։
Հանդիպում է Սյունիքի մարզում (Խուստուփ և Արամազդ լեռների վրա), աճում է ալպյան գոտու ճմակալած մարգագետիններում ու մամռապատ խոնավ վայրերում (3000-3200 մ բարձրություններում)։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը կարճ է, բարձրությունը՝ 5-20 սմ։ Տերևը բաժանվում է երկու մասի, ստորինը դեղնականաչավուն է, փետրաբաժան, անպտուղ, վերինը՝ երկար ոտիկով, փետրաբաժան կամ կրկնակի փետրաբաժան, սպորակիր։ Սպորանգիումները կլորավուն են, երկշարք դասավորված, հասունանալուց բացվում են լայնակի ճեղքերով։
Անվանում
խմբագրելհուն․՝ βότριχιων-ից (botrihion), փոփոխվելով βότρυς-ի (botrus) այսինքն, վրձին կամ փունջ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Genus Botrychium; world species list by Michael Hassler and Brian Swale(անգլ.)
- ↑ Germplasm Resources Information Network — Genus: Botrychium Sw.(անգլ.)
- ↑ Фомин А. В. Гроздовник — Botrychium // Флора СССР / Бот. ин-т АН СССР; гл. ред. акад. В. Л. Комаров; ред. первого тома М. М. Ильин. — Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 94—100.
Գրականություն
խմբագրել- Губанов, И. А. и др. Иллюстрированный определитель растений Средней России. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технол. исследований, 2002. — Т. 1։ Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 72, 95—98. — ISBN 8-87317-091-6.
Արտաքին հղումներ
խմբագրել- Botrychium in Flora of North America (incl. Botrypus)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողկուզապտեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողկուզապտեր» հոդվածին։ |