Ոզնաթուփ շյուղախոտային

բույսերի տեսակ
Ոզնաթուփ շյուղախոտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Արճճախոտազգիներ (Plumbaginaceae)
Ենթաընտանիք Staticoideae
Տրիբա Staticeae
Ցեղ Acantholimon
Տեսակ Ոզնաթուփ շյուղախոտային (A. festucaceum)
Միջազգային անվանում
Acantholimon festucaceum

Ոզնաթուփ շյուղախոտային (լատ.՝ Acantholimon festucaceum), արճճախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

Կիսագնդաձև բարձիկանման թփիկ է։ Ծաղկակիրները բացահայտորեն երկար են տերևներից։ Հասկիկները բազմաթիվ են և դասավորված փուխր, բազմիցս ճյուղավորված ծուռումուռ ծաղկաբույլում։ Գլխավոր առանցքի վրա հասկիկները միմյանցից հեռացած են, իսկ եզրային ճյուղիկներին և գագաթին՝ համարյա խմբված։ 8 մմ տրամագծով բաժակի ետծալը ունի 5 կամ 10 բլթակ, սպիտակ է, ջղերը՝ սևավուն[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Նյուվարդի գյուղի շրջակայք)[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանանման բուսականության կազմում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ ընդհուպ մինչև ամբողջական անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6