9-րդ շրջան
9-րդ շրջան (անգլ.՝ District 9), 2009 թվականին նկարահանված, ռեժիսոր Նիլ Բլոմկամպի և պրոդյուսեր Փիթեր Ջեքսոնի գիտաֆանտաստիկ թրիլլեր։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2009 թվականի Օգոստոսի 13-ին։ Սյուժեի հիմքում ընկած է Նիլ Բլոմկամպի կարճամետրաժ «Ողջ մնալ Յոբուրգում» ֆիլմը։
9-րդ շրջան անգլ.՝ District 9 | |
---|---|
Այստեղ նրանց տեղը չէ | |
Երկիր | ՀԱՀ[1][2] ԱՄՆ[1][2] Նոր Զելանդիա[1][3][2] |
Ժանր | թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ[4][5][6][…], մարտաֆիլմ[4][5][6][…], դրամա, գտնված կինոժապավեն, հակաուտոպիական ֆիլմ և բիոփանք |
Թեմա | թռչող ափսե |
Հիմք | Ողջ մնալ Յոբուրգում |
Թվական | օգոստոսի 13, 2009, օգոստոսի 14, 2009[4][7], օգոստոսի 28, 2009, նոյեմբերի 27, 2009 և սեպտեմբերի 10, 2009[8] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Նիլ Բլոմկամպ[9][4][10][…] |
Պրոդյուսեր | Փիթեր Ջեքսոն և Քերոլին Քանինգեմ |
Սցենարի հեղինակ | Նիլ Բլոմկամպ[9] և Թերի Թաթչել[9] |
Դերակատարներ | Շարլտո Կոպլի[9][11][10][…], Դևիդ Ջեյմս[11][6], Նաթալի Բոլտ[9][11][10][…], Սիլվեն Սթրայք[9][11], Ջոն Սամեր[11], Ջեդ Բրոֆի[11], Վիտորիո Լեոնարդի[11], Ջեյսոն Քոուփ, Լուիս Մինաար[12] և Բրենդոն Օրե[12] |
Օպերատոր | Թրենթ Օփալոք |
Երաժշտություն | Քլինթոն Շորթեր |
Մոնտաժ | Ջուլիան Քլարկ |
Պատմվածքի վայր | Յոհաննեսբուրգ |
Նկարահանման վայր | ՀԱՀ և Ponte City Apartments[13] |
Կինոընկերություն | ՎինգՆութ Ֆիլմզ և QED International |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | $30 միլիոն |
Շահույթ | 210 888 950 $[14] և 115 646 235 $[14] |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի մասին ռեժիսորն ասել է.
Այս ֆիլմի առավելություններից մեկն այն է, որ նրանից իրականում ոչ ոք ոչինչ չէր ակնկալում։ |
Սյուժե
խմբագրել1982 թվականի մարտին խոշոր տիեզերանավ է ժամանում Երկիր, Հարավային Աֆրիկա և խանգարում Յոհանեսբուրգի անդորրը։ Երեք ամիս անց, մի ջոկատ մտնում է այդ նավը և հայտնաբերում մի խումբ հիվանդ այլմոլորակայինների, որոնց տրվում է սնունդ, ապաստան և առողջապահական խնամք Երկրի վրա։ Օտարերկրացիներին կառավարությունը թույլատրում է մնալ միայն ճամբարի ներսում, Յոհանեսբուրգում, որը հայտնի է որպես «9-րդ շրջան»։
21-րդ դարի առաջին տասնամյակում, Հարավային Աֆրիկայի կառավարությունը ստեղծում է «Մուլտինեշընլ Յունայտեդ» (անգլ.՝ Multinational United) մասնավոր զինվորական ընկերությունը՝ Դիրկ Մայքլսի ղեկավարության ներքո, որպեսզի տեղափոխեն օտարներին նոր՝ «10-րդ շրջան»։ 2010-ի օգոստոսին Վիկուս վան դե Մերվեն նշանակվում է Պիտ Սմիթի կողմից, որը MNU գործադիր տնօրենն է, առաջնորդել տեղափոխությունը՝ տալով օտարներին ապօրինի վտարման ծանուցումներ։ Վիկուսը օտարներից մեկի՝ Կրիստոֆերի տանը հետախուզման ժամանակ գտնում է մի փոքր կոնտեյներ, որից դուրս եկած ինչ-որ հեղուկ ընկնում է նրա դեմքի վրա։ Վիկուսն աստիճանաբար սկսում է նմանվել նրանց։
Դերակատարներ
խմբագրելԴերասան | Դեր |
Շարլտո Կոպլի | Վիկուս վան դե Մերվե |
Դևիդ Ջեյմս | Կուբուս |
Ջեյսոն Կոպ | Քրիստոֆեր Ջոնսոն |
Վանեսսա Հեյվուդ | Տանյա վան դե Մերվե |
Նատալի Բլոտտ | Սարա Լիվինգստոուն |
Ջոն Սամներ | Լես Ֆելդման |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 BFI Film & TV Database
- ↑ Africultures (ֆր.) — Éditions L'Harmattan, 1997. — ISSN 1276-2458; 2271-1732
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.imdb.com/title/tt1136608/
- ↑ 5,0 5,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=143026.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.filmaffinity.com/en/film757761.html
- ↑ http://www.metacritic.com/movie/district-9
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 https://www.siamzone.com/movie/m/5550
- ↑ 10,0 10,1 10,2 http://bbfc.co.uk/releases/district-9-2009-0
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.imdb.com/title/tt1136608/fullcredits
- ↑ 12,0 12,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.ribaj.com/culture/making-the-ponte-olly-wainwright
- ↑ 14,0 14,1 Box Office Mojo — 1999.