Շտրեկ
Շտրեկ (գերմ.՝ Strecke), դեպի երկրի մակերևույթ ելք չունեցող ստորգետնյա հորիզոնական հանքափորվածք, որ սովորաբար փորվում է օգտակար հանածոյի տարածման ուղղությամբ կամ ապարների միջով (դաշտային շտրեկ)։ Ըստ նշանակման լինում են գլխավոր, պանելային, հարկային, հանույթի, միջանկյալ, տրանսպորտային, օդափոխման և այլ շտրեկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 581)։ |