Հանքափորվածք
Հանքափորվածք հանքային աշխատանքների հետևանքով երկրակեղևում առաջացած արհեստական կառույցներ։ Ըստ երկրի մակերևույթի նկատմամբ ունեցած դիրքի հանքափորվածքները լինում են բաց (առու, խրամ, կիսախրամ) և ստորգետնյա։ Հանքափորվածքները զանգվածից սահմանափակող և աշխատանքների հետևանքով տեղափոխվող ապարի մակերևույթն անվանում են փորվածքաճակատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 236)։ |