Շվեյցարական սպիտակ հովվաշուն

Շվեյցարական սպիտակ հովվաշուն (գերմ.՝ Weisser Schweizer Schäferhund, իտալ.՝ Pastore Svizzero Bianco), շվեյցարական հովվաշների ցեղատեսակ։ Այն ծագում է Շվեյցարիա Ներմուծված հյուսիսամերիկյան սպիտակ հովվաշներից։ Այստեղից էլ վկայում է իր ճերմակ մորթին։

Շվեյցարական սպիտակ հովվաշուն
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Շվեյցարիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Պատմություն խմբագրել

Գերմանական սպիտակ հովվաշներին ժամանակին արգելված էր գրանցել իրենց հայրենի Գերմանիայում, բայց նրանք դարձավ ճանաչելի Միացյալ Նահանգներում և Կանադայում, արդյունքում ստեղծվեց ցեղատեսակի ակումբ, իսկ այս սպիտակ շները ճանաչվեցին որպես առանձին ցեղատեսակ՝ սպիտակ հովվաշներ[1]: 104 ։ Տվյալ ցեղատեսակը ներմուծվել է Շվեյցարիա հյուսիսային Ամերիկայից 1970-ականների սկզբին։ Նրանցից մեկը ամերիկյան շուն էր Լոբո անունով՝ ծնված 1966թվականի մարտի 5-ին, մնացած շները ներմուծվեցին Կանադայից և Միացյալ նահանգներից[1]: 104 [2]։ Այս ցեղատեսակը ճանաչվել է Շվեյցարիայում 1991 թվականի հունիսին և գրանցվել Շվեյցարիայի կինոլոգների միությունում[3]: 68 [2], ժամանակավորապես ճանաչվել է միջազգային կինոլոգիական ֆեդերացիայի կողմից 2002 թվականին և վերջնականապես ընդունվել 2011 թվականին[4]։ 2017 թվականին ճանաչվել է բրիտանական կինոլոգների ակումբի կողմից[5]։

Նկարագրություն խմբագրել

Շվեյցարական սպիտակ հովվաշունը միջին չափի է, քաշը՝ 25-40 կգ, իսկ հասակը սովորաբար 53-66 սմ[3]: 68 ։ Մազածածկույթի երկու շերտ ունի՝ միջին և երկար։ Մորթին միշտ սպիտակ է՝ մուգ մաշկով[6]։ Աշքերի գույնը կարող է լինել բաց և մուգ շագանակագույն՝ նշաձև։ Ականջները ուղիղ են են, եռանկյունաձև և մի փոքր կլորացված ծայրերով[4][6]։ Նրա հովվական ունակությունները նման են գերմանական հովվաշանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tamsin Pickeral (2014). Dogs Unleashed. San Diego: Simon and Schuster. 9781626862739.
  2. 2,0 2,1 2,2 FCI-Standard N° 347: Berger Blanc Suisse (White Swiss Shepherd Dog). Fédération Cynologique Internationale. Accessed May 2022.
  3. 3,0 3,1 [Bruce Fogle] (2013). The Dog Encyclopedia. London; New York: Dorling Kindersley. 9781465408440.
  4. 4,0 4,1 Berger Blanc Suisse (347). Fédération Cynologique Internationale. Accessed March 2020.
  5. New Breed – White Swiss Shepherd Dog. The Kennel Club. Archived 23 July 2017.
  6. 6,0 6,1 White Swiss Shepherd Dog (Imp). The Kennel Club. Archived 23 July 2017.