Թատրոնը 15-16-րդ դարերում Շվեդիայում տարածվել են դպրոցական թատրոնները։ 16-րդ դարի վերջից թագավորական դղյակներում կազմակերպվել են ներկայացումներ։ Առաջին պալատական թատրոնը բացվել է 1649 թվականին, Ստոկհոլմում։ Մինչև 19-րդ դարում սկիզբը այնտեղ խաղացել են կոմեդիա դել արտեի, գերմանական և մի քանի ֆրանսիական թատերախմբեր։ Առաջին մշտական ազգային բեմը եղել է ուփասլայի Ուսանողական թատրոնը (1682—16911737 թվականին երիտասարդ ազնվականներից և չինովնիկներից կազմված սիրողական թատերախումբը անվանվել է «Թագավորական շվեդ, բեմեր»։ 1753 թվականին այդ թատրոնը իր տեղը զիջել է ֆրանսիյական և իտալական թատերախմբերին։ Գյոթեբորգում (1779), Ստոկհոլմում (1788, Շվեդ, թագավորական դրամատիկ թատրոն) Գուստավ 3-րդ-ի օրոք ստեղծվել են առաջին հանրամատչելի շվեդ, թատրոնները։19-րդ դարում 70-ական թթ․ կապված հասարակական, տնտեսական և կուլտուրական վերելքի հետ մասնավոր և պետական թատրոնների խաղացանկ է թափանցել «նոր դրաման» (այդ թվում՝ Հ․ Իբսենի և Բ․ Բյոռնսոնի գործերը)։ Ռեալիզմի հաստատումը անքակտելիորեն կապված է խոշոր դրամատուրգ և թատրոնի տեսաբան Ա․ Ստրինդբերգի գործունեությանը։ Շվեդիայի թատերական գործիչների վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմ․ Կամերային թատրոնի, ՄԳԹ-ի (1921—1922) հյուրախաղերը։ 19-րդ դարի 1-ին քառորդում դերասաններ Ն․ Պերսոնեն, Վ․ Շյոստրյոմը, է․ Հիլբերգը, Ի․ Հեդկվիստը, Ա․ դե Վալը և ուրիշներ Շվեդիայի բեմում հաստատել են հոգեբանական ռեալիզմի սկզբունքները։ Բեմ․ վերամարմնավորման վարպետ էր Ցո․ էկմանը։ ժամանակակից ազգային թատերարվեստի առաջատար ռեժիսորներ են դարձել Ու․ Մուլանդերը (20-րդ դարի 1-ին կես), Ա․ Շյոբերգը (30-ական թթ․), Ի․ Բերգմանը (40-ական թթ․)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գյոթեբորգի քաղաքային թատրոնը Տ․ Համմարենի ղեկավարությամբ բացահայտ հանդես է եկել նացիզմի դեմ, բեմադրել հակապատերազմյան ներկայացումներ՝ Ալստրյոմի «Պատրաստականություն» (1941), Մունկի «Նիլս էբբեսեն» (1944) ևն։ Ամենավառ հակաֆաշիստական ներկայացումը Ա․ Քամյուի «Կալիգուլա»-ն էր (1946, ռեժ․ Ի․ Բերգման)։ 1950-ական թվականներին պետական թատրոններում գերապատվությունը տրվել է դասականներին։ Բեմադրվել են նաև ժ․ Մարտրի, ժ․ Անույի, Ա․ Միլլերի, Ա․ Չեխովի, Լ․ Տոլստոյի, Ն․ Գոգոլի, Մ․ Գորկու և այլոց գործերը։ 1960-ական թվականներին խաղացանկերում գերիշխել են Բ․ Բրեխտի գործերը։ Թատրոնների ներսում ստեղծվել են թատրոն-թատերախըմբեր (քաղ․ և գեղարվեստական ընդհանուր հայացքներով միավորված դերասանների, ռեժիսորների, դրամատուրգների համագործակցություն), որոնք երբեմն անջատվել են և դարձել առանձին կոլեկտիվներ, այսպես կոչված, «ազատ թատրոններ», տարածվելով հատկապես 70-ական թվականներին։ Դրանց ներկայացումները հաճախ վառ քաղաքական բնույթի են, ունեն ռևյու ձևը՝ հագեցված երաժշտությամբ, երգով, մընջախաղով։ Սցենարը հորինում է ողջ խումբը։ Հայտնի է Ստոկհոլմի ագատ պրոֆեսիոնալ թատրոնը՝ հանդես գալով բանվոր դասակարգի տնտ․ և քաղ․ պահանջներով։ ժամանակակից շվեդ, թատրոնի խոշորագույն դերասաններից են՝ Ի․ Տիդբլադը (մահ․ 1975), է․ Ցուսեֆսոնը, Ա․ էկը, է․ Դելբեկը, է․ Ադոլֆսոնը, Տ․ Պավլոն, Ցա․ Կուլլեն, Կ․ Կավլին և ուրիշներ։ Բացի Թագավորական դրամատիկական և քաղաքային թատրոններից, Ստոկհոլմում գործում են նաև մի քանի մասնավոր թատրոններ։ Գյոթեբորգում, Մալմյոյում և այլուր կան դրամատիկական թատրոններ։ Փոքր քաղաքներին սպասարկում է պետ․ հյուրախաղային «Ռիքս թատրոնը» (տարեկան 700 ներկայացում՝ 100 բնակավայրերում)։