Շվեդական երկաթուղային թանգարան

Շվեդական երկաթուղային թանգարան (շվեդերեն՝ Sveriges Järnvägsmuseum), Շվեդիայի Եվլե քաղաքում գտնվող ազգային տեխնիկական թանգարան՝ նվիրված շվեդական երկաթուղու պատմությանը, որը մասնաճյուղ ունի Էնգելհոլմում։

Շվեդական երկաթուղային թանգարան
Sveriges Järnvägsmuseum Entré, 2016b.jpg
Sveriges Järnvägsmuseum ånglok nr 22.jpg
Տեսակազգային թանգարան և երկաթուղային թանգարան
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[1]
ՏեղագրությունԵվլե մունիցիպալիտետ[1]
ՎայրԵվլե[1]
Մասն էՇվեդիայի ազգային ծովային և տրանսպորտային թանգարաններ
ՀասցեRälsgatan 1, SE-802 91[1]
Հիմնադրվել է1970
Այցելուներ64 261 մարդ (2015)[2] և 49 743 մարդ (2016)[3]
Կայքjarnvagsmuseet.se
Map
Map

Թանգարանի նպատակն է ուսումնասիրել, պահպանել և փոխանցել Շվեդիայի երկաթուղային տրանսպորտի պատմության վերաբերյալ տեղեկատվությունը։ Թանգարանը կառավարում է Շվեդիայի երկաթուղիների ազգային վարչակազմը, որը թանգարանի համար միջոցներ է ստանում կառավարությունից։

ՊատմությունԽմբագրել

1915 թվականին Երկաթուղիների ազգային խորհուրդը Ստոկհոլմում բացել է երկաթուղային թանգարան։ 1942 թվականին Ստոկհոլմի «Թոմտեբուդա» երկաթուղային կայարանում բացվել է լոկոմոտիվների և շարժակազմերի ցուցահանդես։ Շվեդական երկաթուղու թանգարանը տեղափոխվել է Եվլե 1970-ականներին։ Թանգարանին հատկացվել էին բացօթյա երկու հրապարակներ (երկաթուղային գծերով), մի քանի խոշոր շենքեր, այդ թվում երկու շրջադարձային կետեր և լոկոմոտիվային շինություն։ Թանգարանային համալիրը զբաղեցնում է գրեթե 16,000 մ² տարածք։

ՑուցանմուշներԽմբագրել

Թանգարանի որոշ ցուցանմուշներ ձեռք են բերվել 18-րդ դարի վերջին։ Ներկայիս հավաքածուն, որն աշխարհում լավագույններից է, ներառում է ավելի քան 100 լոկոմոտիվ, գրեթե 150 վագոն և մի քանի հարյուր միավոր այլ շարժակազմ։ Լավագույն նմուշները ներկայացված են հիմնական ցուցահանդեսում։ Հավաքածուի հիմնական մասը պահեստներում է և էքսկուրսիաներ անցկացնելու համար անհրաժեշտ է նախնական պայմանավորվածություն։ Լոկոմոտիվներից և շարժակազմից բացի, առանձին սրահներում ցուցադրվում են իրեր, գործիքներ և երկաթուղային մոդելներ, սպասք, տեքստիլ և արվեստի գործեր։ Թանգարանում պահվող մի քանի հարյուր հազար լուսանկարներ արտացոլում են երկաթուղու զարգացման պատմական ուղին։ Թանգարանի աշխատակիցները աշխատում են լուսանկարների թվայնացման վրա` դրանք հասարակության համար առավել հասանելի դարձնելու համար։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել