«Շռայլ ամառ» (ռուս.՝ «Щедрое лето»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Բառնետը Կիևի կինոստուդիայում 1950 թվականին Ելիզար Մալցևի «Ամբողջ սրտով» (ռուս.՝ «От всего сердца»)[1][2]։

Շռայլ ամառ
ռուս.՝ Щедрое лето
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1950
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Բառնետ
ԴերակատարներՆիկոլայ Կրյուչկով, Նինա Արխիպովա, Միխայիլ Կուզնեցով, Կոնստանտին Սորոկին, Մուզա Կրեպկոգորսկայա, Ալլա Կազանսկայա, Գեորգի Գումիլյովսկի և Մարիաննա Ստրիժենովա
ՕպերատորԱլեքսեյ Միշուրին
ԵրաժշտությունԳերման Ժուկովսկի
Պատմվածքի վայրՈւկրաինա
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն87 րոպե

Պրեմիերան Խորհրդային Միությունում) կայացել է 1951 թվականի գարնանը։

Սյուժե խմբագրել

Ավարտվել է Հայրենական մեծ պատերազմը։ Պյոտր Սերեդան (Միխայիլ Կուզնեցով) զորացրվելուց հետո վերադառնում է հայրենի կոլտնտեսություն։ Միևնույն ժամանակ կայարանում դիմավորում են կոլտնտեսության հարվածային, Սոցիալիստական աշխատանքի հերոս Օքսանա Պոդպրուժենկոյին (Մարիաննա Բեբուտովա)։

Շուտով Պետյան դառնում է կոլտնտեսության գլխավոր հաշվապահը, որի նախագահն է նրա հին ընկերն ու զինակիցը՝ Նազարը (Նիկոլայ Կրյուչկով

Դաշտավարական բրիգադները հասնում են ռեկորդային արդյունքների, իսկ հերոսների փոխհարաբերությունները կառուցվում են արագ ու հեշտությամբ լուծվող թյուրիմացությունների վրա[3]։

Հերոսները հարվածային կերպով աշխատում են դաշտերում և անասնապահական տնտեսություններում, իսկ ազատ ժամերին տառապում են ազնիվ-անմեղ սերերից և անհիմն խանդից։
Եզրափակչում (ինչպես պահանջվում էր կինեմատոգրաֆիական կանոնը) գյուղատնտեսական ցուցահանդեսի եդեմական առատության մեջ, կուսակցական ղեկավարը ողջերթի խոսք է ասում։ Խանդը բնորոշելով որպես բուրժուական մնացորդ՝ վաստակաշատ կուսակցականն օրհնում է այս առաջամարտիկ-անմիտների ընտանեկան երջանկությունը։

«Искусство кино» ամսագիր, №3 1999 թվական[4]

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նիկոլայ Կրյուչկով Նազար Պրոցենկո Նազար Պրոցենկո
Նինա Արխիպովա Վերա Գորոշկո Վերա Գորոշկո
Միխայիլ Կուզնեցով Պյոտր Սերեդա Պյոտր Սերեդա
Մարիաննա Բեբուտովա Օքսանա Պոդպրուժենկո Օքսանա Պոդպրուժենկո
Վիկտոր Դոբրովոլսկի Ռուբան Ռուբան
Կոնստանտին Սորոկին Տեսլյուկ Տեսլյուկ
Ելենա Մաքսիմովա Կոլոդոչկա Կոլոդոչկա
Անտոն Դունայսկի Պրոկոպչուկ Պրոկոպչուկ
Մուզա Կրեպկոգորսկայա Դարկա Դարկա
Միխայիլ Վիսոցկի Պոդպրուժենկո Պոդպրուժենկո
Վ. Կուզնեցովա Եկատերինա Մատվեևնա Եկատերինա Մատվեևնա
Ալլա Կազանսկայա զոոտեխնիկ
Գեորգի Գումիլևսկի Մուսի Անտոնովիչ Մուսի Անտոնովիչ

Քննադատություն խմբագրել

Կինոգետ Ռոստիսլավ Յուրենևը ֆիլմն անվանել է «անկոնֆլիկտայնության իսկական գլուխգործոց»[5]։ «Կոլտնտեսության նախագահը հաշվապահի հետ վիճել է ոչ թե այն պատճառով, թե պետք է գնել արդյոք ցուլ, թե ոչ,— գրել է Յուրենևը,— այլ այն պատճառով, թե որ սյունակում պետք է «անցկացնել» այդ գնումը»[6]։

Սերգեյ Անաշկինը գրել է. «Դարաշրջանի արժեքավոր գեղարվեստական փաստաթուղթ «Շռայլ ամառ»-ը դարձնում է ոչ թե հեղինակային ձեռագրի յուրահատկությունը, այլ սյուժետային քայլերի, կեղծավորության հնարքների, դիցաբանության ակնառու տիպականությունը։ Խոշոր Վարպետի ձեռքը (որպիսին արդարացիորեն համարվում է Բառնետը) ֆիլմում ներկայացնում են միայն ծանր աշխատանքի տեսարանները, անխոս դրվագները։ Նրանց մոնտաժը դինամիկ է, իսկ կինոհերոսը ճնշում է սյուժետային կեղծիքը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Юренев Р.Н. Кинокомедия // Очерки истории советского кино / Под ред. Ю.С. Калашникова, Л.П. Погожевой, Р.Н. Юренева. — М.: Искусство, 1961. — Т. 3. — С. 121—192. — 778 с.
  • Юренев Р.Н. Смешное на экране. — М.: Искусство, 1964. — С. 142. — 208 с.

Հոդվածներ և հրապարակումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Художественный фильм «Щедрое лето» на сайте «Энциклопедия отечественного кино»
  • «Щедрое лето» RUSKINO.RU կայքում
  • «Художественный фильм «Щедрое лето» (1950)». Полная версия (ուկրաիներեն). Megogo. 1950. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.(չաշխատող հղում)