Վիտալի Շչերբո
Վիտալի Շչերբո, (ռուս.՝ Виталий Венедиктович Щербо, բելառուս․՝ Віталь Венядзіктавіч Шчэрба, հունվարի 13, 1972, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և բելառուս մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն։ Համարվում է բոլոր ժամանակների լավագույն մարմնամարզիկներից մեկը. միակ տղամարդ մարմնամարզիկն է, որ աշխարհի չեմպիոն է դարձել բոլոր ութ մրցաձևերում՝ անհատական ու թիմային հաշվարկով, ինչպես նաև՝ բոլոր վեց գործիքների վրա։ Շչերբոն նաև միակ ոչ լողորդ մարզիկն է, որ կարողացել է վեց ոսկե մեդալ նվաճել մեկ օլիմպիադայում[1], ընդ որում՝ դրանցից չորսը՝ միևնույն օրը (մարզական այդ սխրանքը նա գործել է 1992 թվականին Բարսելոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ)։ Իր մարզական այդ խոշոր ավարին հաջորդ՝ Ատլանտայի 1996 թվականի օլիմպիադայում նա ավելացրել է ևս չորս, բայց այս անգամ արդեն բրոնզե մեդալ[2]։
Վիտալի Շչերբո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | բելառուս․՝ Віталь Венядзіктавіч Шчэрба |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ, Բելառուս և ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 13, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 169 սանտիմետր |
Քաշ՝ | 78 կիլոգրամ |
Մասնակցելով մարմնամարզության աշխարհի վեց առաջնությունների՝ Վիտալի Շչերբոն ընդհանուր առմամբ նվաճել է 23 մեդալ (դրանցից տասներկուսը՝ ոսկե)։ Եվս 18 մեդալ (դրանցից 10-ը՝ ոսկե) նա նվաճել է Եվրոպայի 1990, 1992, 1994, 1996 թվականների առաջնություններում։
Մարզական աննախադեպ ձեռքբերումների համար Վիտալի Շչերբոն 1991 թվականին արժանացել է ԽՍՀՄ, 1994 թվականին՝ Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչումների։ 2009 թվականին էլ, ուկրաինացի նշանավոր մարմնամարզիկ Վիկտոր Չուկարինի և ռումին Օկտավիան Բելուի հետ, նա ներառվել է մարմնամարզության միջազգային փառքի սրահում[3]։
Մեծահամբավ մարզիկը ներկայումս ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա անունով է կոչվել ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի մարզապալատներից մեկը[4]։
Նվաճումներ
խմբագրելՕլիմպիական խաղեր
խմբագրելՄրցաձևը/Տարին | Բարսելոն 1992 |
Ատլանտա 1996 |
---|---|---|
Թիմային | 1-ին | 4-րդ |
Ընդհանուր մրցումներ | 1-ին | 3-րդ |
ազատ վարժություններ | 6-րդ | 7-րդ |
նժույգ (վարժութ.) | 1-ին | - |
օղակներ | 1-ին | - |
նժույգ (ցատկ) | 1-ին | 3-րդ |
զուգափայտեր | 1-ին | 3-րդ |
պտտաձող | - | 3-րդ |
Աշխարհի առաջնություններ
խմբագրելՄրցաձևը/Տարին | Ինդիանապոլիս 1991 |
Փարիզ 1992 |
Բիրմինգհեմ 1993 |
Բրիսբեն 1994 |
Դորտմունդ 1994 |
Սաբա 1995 |
Սան Խուան 1996 |
---|---|---|---|---|---|---|---|
Թիմային | 1-ին | 4-րդ | 6-րդ | ||||
Ընդհանուր մրցումներ | 2-րդ | 1-ին | 3-րդ | 2-րդ | |||
ազատ վարժություններ | 2-րդ | 2-րդ | 2-րդ | 1-ին | 1-ին | 1-ին | |
նժույգ (վարժություններ) | - | 1-ին | 8-րդ | - | - | - | |
օղակներ | - | 1-ին | - | - | - | - | |
նժույգ (ցատկ) | 2-րդ | - | 1-ին | 1-ին | 3-րդ | 4-րդ | |
զուգափայտեր | 8-րդ | - | 1-ին | 6-րդ | 1-ին | 2-րդ | |
պտտաձող | 3-րդ | - | 4-րդ | 1-ին | 5-րդ | 3-րդ |
Եվրոպայի առաջնություններ
խմբագրելՄրցաձևը/Տարին | Լոզան 1990 |
Բուդապեշտ 1992 |
Պրահա 1994 |
Կոպենհագեն 1996 |
---|---|---|---|---|
Թիմային | - | - | 1-ին | 3-րդ |
Ընդհանուր մրցումներ | 5-րդ | 3-րդ | - | 2րդ |
ազատ վարժություններ | 1-ին | 1-ին | - | 1-ին |
նժույգ (վարժություններ) | - | 2-րդ | - | - |
օղակներ | - | 2-րդ | - | - |
նժույգ (ցատկ) | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին |
զուգափայտեր | 3-րդ | - | 1-ին | |
պտտաձող | 1-ին | - | 2-րդ | 3--րդ |
Բռնաբարության կասկած
խմբագրել2017 թվականի հոկտեմբերին նախկին խորհրդային մարմնամարզուհի Տատյանա Գուցուն Վիտալիին մեղադրել է, որ նա բռնաբարել է իրեն, երբ ինքը 15 տարեկան է եղել[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://epoca.globo.com/especiais/olimpiadas/0828_ginastica.htm%7Ctitulo=O(չաշխատող հղում) ginasta bielo-russo Vitali Scherbo conquistou seis medalhas de ouro nos Jogos Olímpicos de Barcelona|data=|acessodata=21 de novembro de 2008|obra=|publicado=Globo.com|ultimo=|primeiro=|autor=}}
- ↑ http://dictionary.reference.com/browse/vitaly+scherbo?qsrc=2446 |obra= |autor= |titulo=Vitaly Scherbo |data= |acessodata=2009.06.25 |publicado=DictionaryReference |lingua=inglês}}
- ↑ http://www.ighof.com/honorees/honorees_Scherbo.html |obra= |autor= |titulo=VITALY SCHERBO- Belarus |língua= |data= |acessodata=30 de maio de 2009 |publicado=IGHF}}
- ↑ http://www.vssg.net/ |obra= |autor= |titulo=Vitaly Scherbo School of Gymnastics |data= |acessodata=2009.06.25 |publicado=VitalyScherboGinasium.com |lingua=inglês}}
- ↑ Flaherty, Bryan (2017 թ․ հոկտեմբերի 17). «Amid #MeToo, former Soviet gymnast Tatiana Gutsu accuses fellow Olympic gold medalist of rape». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Vitaly Scherbo School of Gymnastics
- List of competition results at Gymn Forum
- Profile (Belarus Olympic Committee)
- В. Шчэрба на сайце Беларускай асацыяцыі гімнастыкі
- Віталь Шчэрба на Алімпійскіх гульнях Արխիվացված 2010-06-26 Wayback Machine (անգլ.)
- Віталь Шчэрба на сайце МАК (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Շչերբո» հոդվածին։ |