Շուրիշկանի Ավետարան

ձեռագիր

«Շուրիշկանի Ավետարան», մագաղաթե մատյան։

Շուրիշկանի Ավետարան
Տեսակձեռագիր
Տարեթիվ1498
Նյութմագաղաթ
Համար10599
ԺողովածուՄատենադարան
ՏեղադրությունԵրևան

Պատմություն խմբագրել

Գրվել է 1498 թվականին Վանի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում (322 թերթ, 18 x 13 սմ), գրիչ՝ Բարսեղ քահանա[1], պատվիրատու՝ իշխան Թուրվանդա։ Ավետարանը պատկերազարդված է 3 դիմապատկերով (Մատթեոս, Մարկոս և Հովհաննես ու Պրոքորոն), լուսանցազարդերով, կիսախորան-անվանաթերթերով։ Կազմը կաշեպատ ստվարաթղթից է՝ արծաթե բարձրաքանդակ ակնակուռ կրկնակազմով, աստառը՝ թղթից և մետաքսից։

1603-1604 թվականներին Շահ Աբբասի բռնի տեղահանվածներից Տեր Գրիգորի ընտանիքը Ավետարանը տեղափոխել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ (այստեղից էլ՝ անվանումը)՝ Սբ Բարսեղ Կեսարացու վանք, որտեղ այն մնացել է 370 տարի[2]։ 1971 թվականին Ավետարանի ժառանգորդներ Ներսես և Մաթևոս Ծառուկյանները հայրենադարձել են և «Շուրշկանի ավետարան» նվիրել Մատենադարանին (ձեռ. № 10599)։

2002 թվականից ամեն տարի Սուրբ Զատկին հաջորդող կիրակի օրը «Շուրիշկանի ավետարան» Մատենադարանից տարվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որպեսզի ուխտավորները հաղորդակցվեն Ավետարանի հրաշագործ զորությանը[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։