Շուկայի հրապարակ (Բաքու)
Շուկայի հրապարակ (ադրբ.՝ Xanəgah kompleksi), 12-13-րդ դարերին Բաքվի Իչարի Շահար թաղամասում կառուցված պատմաճարտարապետական համալիր։ Ըստ 2001 թվականի օգոստոսի 2-ի ադրբեջանական կառավարության № 132 որոշման՝ շուկայի հրապարակը գրանցվել է որպես ազգային ճարտարապետական հուշարձան[փա՞ստ]:
Շուկայի հրապարակ Xanəgah kompleksi | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | շենք |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Իչարի Շահար (Բաքվի թաղամաս) |
Հասցե | Իչարի Շահար, Կիչիկ Գալա 28 |
Ճարտարապետական ոճ | Shirvan-Absheron architectural school? |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Bazar Square Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀրապարակը նշված է եղել Բաքվի հին հատակագծերի վրա և հայտնաբերվել է 1964 թվականի պեղումների արդյունքում[1][2]։
Հնագիտական պեղումների արդյունքում գրեթե ամբողջությամբ հայտնաբերվել են հրապարակի ընդհանուր ուրվագիծը և մասամբ կամարասրահը։ 1964 թվականին Շամիլ Ֆաթուլլաևի գլխավորությամբ ռեստավրացիայի ժամանակ վերականգնվել է կամարասրահը, իսկ հրապարակը՝ բարեկարգվել[փա՞ստ]: Շինության կամարասրահը այն քչերից է, որ հենվում է ուղղահայաց խարիսխի և խոյակի բլոկի վրա կառուցված քարե սյուների վրա[փա՞ստ]:
Հարավային կողմից հրապարակը ասսիմետրիկ կոմպոզիցիայով շրջապատում է մզկիթը։ 1806 թվականին Բաքուն գրավելուց հետո ռուս զինվորականները մզկիթը դարձրել են եկեղեցի։ Սովետական շրջանում և՛ մզկիթը, և՛ եկեղեցին քանդվել են[փա՞ստ]:
Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է ևս 52 գերեզման, որոնցից մի քանիսում հուղարկավորումը երկու անգամ է կատարվել։ Հայտնաբերված տապանաքարերը ունեն խոյի քարե արձանների և կոթողների տեսք, ինչպես նաև փորագիր զարդանախշեր[փա՞ստ]:
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Walled City of Baku with the Shirvanshah's Palace and Maiden Tower» (անգլերեն). Официальный сайт ЮНЕСКО. 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «BAZAR MEYDANI (Sıratağlı dini-memarlıq kompleksi)» (ադրբեջաներեն). icherisheher.gov.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
- ↑ «SIRATAĞLI DİNİ – MEMARLIQ KOMPLEKSİ» (ադրբեջաներեն). icherisheher.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.