Շուամթա (Գուդաութայի շրջան)

գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուամթա (այլ կիրառումներ)

Շուամթա (Չիրյուտա, նախկինում՝ Մծարա, վրացերեն՝ ჭირუთა - Ճիրութա), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 12 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա։

Գյուղ
Շուամթա
վրաց.՝ ჭირუთა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ360 մ
Բնակչություն395 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Շուամթա (Գուդաութայի շրջան) (Աբխազիա)##
Շուամթա (Գուդաութայի շրջան) (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 741 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականի հաշվառումներով` 395 բնակիչ[3], կրկին հայեր։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։

Գյուղը հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1879 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։