Շոտլանդա-նորվեգական պատերազմ

Շոտլանդա-նորվեգական պատերազմ, զինված հակամարտություն Նորվեգիայի թագավորության և Շոտլանդիայի թագավորության միջև վերջինիս ափերի մոտ գտնվող վիճելի տարածքների համար, որը տեղի է ունեցել 1262 - 1266 թվականներին։

Շոտլանդա-նորվեգական պատերազմ
Թվական 1262 — 1266
Վայր Հիմնականում Շոտլանդիա, ինչպես նաև Հեբրիդյան և Օրկնեյան կղզիներ
Պատճառ Վիճելի տարածքներ
Արդյունք Շոտլանդիայի հաղթանակ
Հակառակորդներ
Նորվեգիա Շոտլանդիա
Հրամանատարներ
Հակոն IV
* Մագնուս Օլաֆսոն
* Մագնուս III Օրկնեցի
Օգմունդ Քրոուչդանս
Ալեքսանդր III
Ալեքսանդր Ստյուարդ Շոտլանդիայի 4-րդ լորդ
Պատրիկ III, Դանբարի գրաֆ
Կողմերի ուժեր
~ 120 ռազմական նավ
12,000 զինվոր
~ 8,000 զինվոր

Պատճառներ խմբագրել

Հեբրիդյան կղզիների նկատմամբ Նորվեգական թագի իրավունքը Շոտլանդիայի Ալեքսանդր II թագավորը սկսեց վիճարկել դեռևս 1240-ական թվականներից՝ երկար ժամանակ նորվեգացիներին առաջարկելով գնել կղզիները։ Շոտլանդացիների բոլոր դիմումները Նորվեգիայի Հակոն IV Մեծի կողմից մերժվում էին, ինչի պատճառով 1262 թվականին թագադրված Շոտլանդիայի Ալեքսանդր III թագավորը ներկայացրեց վերջնագիր՝ հայտարարելով, որ եթե Հակոնը չի ցանկանում վաճառել կղզին, ապա ինքը այն կվերցնի ուժով։

Ռազմական գործողությունների ընթացք խմբագրել

Ի պատասխան Շոտլանդիայի թագավորի վերջնագրի՝ Հակոնը հավաքեց շուրջ 120 ռազմական նավերից կազմված նավատորմ ու 12,000-անոց բանակ և ուղևորվեց դեպի Հեբրիդյան կղզիներ իր տարածքները պաշտպանելու համար։ Հասնելով Առռան կղզի՝ նա սկսեց բանակցություններ վարել Ալեքսանդր III-ի հետ, ով ցանկանում էր պատերազմը հետաձգել մինչև փոթորիկների սեզոնի սկսվելը։ Շուտով Հակոնը հասկանացավ հակառակորդի պլանը, որից հետո նորվեգացիները առաջինը հարձակվեցին։ Սակայն նորվեգական նավատորմը ընկավ ուժեղ փոթորիկի մեջ, մեծ կորուստներ կրեց և ստիպված եղավ նահանջել։ 1263 թվականին նորվեգացիները ձեռնարկեցին Շոտլանդիայի վրա հարձակվելու հերթական փորձը, սակայն Լարգյան կղզիների մոտ պարտություն կրեցին։ Այս ճակատամարտը ամենակատաղին ու արյունալին չէր, սակայն հուշում էր Շոտլանդիայի մոտալուտ հաղթանակի մասին[1]։ Հակոնը իր զորքով նավարկեց դեպի Օրկնեյան կղզիներ, որտեղ 1263 թվականի դեկտեմբերին հանկարծակի մահացավ։ Հակոնի իրավահաջորդը ստիպված էր Ալեքսանդր III-ին զիջել Մեն և Հեբրիդյան կղզիները, բայց պահպանեց վերահսկողությունը Օրկնեյան և Շետլանդյան կղզիներ կղզիների նկատմամբ։

Պատերազմի ավարտ խմբագրել

Չնայած որ շոտլանդացիները արդեն 1264 թվականին գործնականում գրավել էին Հեբրիդյան կղզիները՝ պաշտոնապես պատերազմը ավարտվեց միայն 1266 թվականին Պերտեում կնքված խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Համաձայն պայմանագրի պայմանների՝ շոտլանդացիները 4000 մարկով պետք է գնեին Հեբրիդյան կղզիները և առաջիկա տարիներին 1 տարվա համար վճարեին 100 մարկ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել