Կաղապար:Use dmy dates Կաղապար:Use British English Կաղապար:Infobox short story

«Շոսքոմբ հին կալվածքը» (անգլ․The Adventure of Shoscombe Old Place), վերջինը Արթուր Քոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին պատմող 56 պատմվածքներից։ Մտնում է «Շերլոկ Հոլսմի արխիվը» ժողովածուի մեջ։ Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1927 թվականի մարտին, ԱՄՆ-ում՝ Liberty շաբաթաթերթում [1]։ Մեծ Բրիտանիայում տպագրվել է 1927 թվականի ապրիլին The Strand Magazine ամսագրում [2]։ Պատմվածքի սկզբնական անվանումը եղել է «Սև Սպանիելի արկածները»,որը փոխվել մինչև տպագրությունը [3]։

Սյուժե

խմբագրել
 
The Strand Magazine ամսագրի շապիկը, որտեղ ներկայացված էր Շերլոք Հոլմսի մասին պատմող վերջին պատմվաքը՝ «Շոսքոմբ հին կալվածքը»

Բերքշիրում գտնվող Շոսքոմբ հին կալվածքի մրցարշավային ախոռի գլխավոր մարզիչ Ջոն Մեյսոնը այցելում է Շերլոկ Հոլմսին իր տիրոջ՝Բարոնետ սըր Ռոբերտ Նորբերթոնի համար: Մեյսոնը կարծում է, որ սըր Ռոբերտը խելագարվել է։ Սըր Ռոբերտը ունի  քույր՝ Լեդի Բեատրիս Ֆալդերը,ում պատկանում է Շոսքոմբ կալվածքը, սակայն այն կհանձնվի իր հանգուցյալ ամուսնու եղբորը, երբ լեդին մահանա: Ախոռն ունի ձի՝ Արքայազն Շոսքոմբը,որի հետ սըր Ռոբերտը մեծ հույսեր է փայփայում․ եթե ձին հաղթի Derby ձիարշավում, Սըր Ռոբերտը կկարողանա փակել իր բոլոր պարտքերը։

Մեյսոնը այնքան էլ վստահ չէ, թե ինչ է ուզում Հոլմսից, բայց ախոռում մի շարք տարօրինակ փոփոխություններ են տեղի ունեցել.

  • Լեդի Բեատրիսը հանկարծ հրաժարվել է կանգ առնելու և  սիրելի ձիուն ողջունելու  իր սովորությունից։
  • Սըր Ռոբերտը իր քրոջ շանը տվել է թաղամասի պանդոկապետին:
  • Սըր Ռոբերտը ամեն գիշեր գնում է կալվածքի հին դամբարան ու այնտեղ ինչ որ մեկի հանդիպում։
  • Շոսքոմբի վառարանում այրված մարդկային ոսկորներ են հայտնաբերվել։

Հոլմսը որոշում է տեղում հետաքննել գործը։։ Նա և դոկտոր Վաթսոնը գնում են Բերքշիր՝ ներկայանալով որպես ձկնորս և պարզում են հետաքրքիր բաներ: Այցելելով Մեյսոնի հիշատակած պանդոկ, նրանք տեսնում են, որ պանդոկապետը ունի թանկարժեք ցեղատեսակի շուն, որը պանդոկապետն  իրեն չէր կարող թույլ տալ ունենալ։

Պանդոկապետի թույլտվությամբ Հոլմսը շանը տանում է զբոսանքի և ուղևորվում Շոսքոմբ, որտեղ շանը բաց է թողնում, երբ լեդի Բեատրիսի կառքը դուրս է գալիս դարպասից։ Շունը սկզբում ոգեւորված առաջ է վազում, բայց հետո սարսափած փախչում է։ Այնուհետև, թեև սպասուհին և լեդի Բեատրիսը  կառքում մենակ էին,ինչ -որ արական ձայն բղավում է «Քշիր»

Այնուհետև հերոսները գնում են դամբարան: Ջոն Մեյսոնը նկատում է, որ այնտեղի ոսկորների կույտն այժմ չկա: Հոլմսը գտնում է մի դագաղ, որի մեջ թարմ, փաթաթված մարմին է: Հենց այդ ժամանակ ժամանում է սըր Ռոբերտը՝ բռնելով Հոլմսին և Ուոթսոնին։ Այն բանից հետո, երբ Հոլմսը պարզաբանում է տարօրինակ իրադարձությունները, Սըր Ռոբերտը նրանց հրաիրում է կալվածք՝ զրուցելու։

Սըր Ռոբերտը պատմում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ լեդի Բեատրիսը մահացել է այտուցից, և սըր Ռոբերտը ստիպված էր գաղտնի պահել այդ փաստը, որպեսզի պարտատերերը չհարձակվեին Շոսքոմբի վրա, մինչև նա հնարավորություն ունենար հաղթելու ձիարշավը և մարելու իր բոլոր պարտքերը։ Սըր Ռոբերտը և սպասուհու ամուսինը դամբարանում գտնելով հարմար դագաղ, այնտեղից դուրս են հանում ավելորդ մարդկային մնացորդերը և այրում, հետո մահացած քրոջը տեղափոխում են դագաղ : Սպասուհու ամուսինը հագնվում էր լեդի Բեատրիսի հագուստով և ամեն օր նրա տեղն էր զբաղեցնում կառքի մեջ։ Շունը գիտեր, թե ինչ է տեղի ունեցել և կարող էր մատնել, եթե նրա հաչոցները  կասկած առաջացնեին, այդ իսկ պատճառով սըր Ռոբերտը շանը հանձնեց պանդոկապետին։

Հոլմսը դիմում է ոստիկանությանը, բայց պատմությունը հաջողությամբ է ավարտվում։ Արքայազն Շոսքոբը հաղթում է մրցույթում ու սըր Ռոբերտը խուսափում է խոշոր տուգանքից և վճարում է իր բոլոր պարտքերը։

Հրատարակման պատմություն

խմբագրել

«Շոսքոմբ հին կալվածքը»Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1927 թվականի մարտին, ԱՄՆ-ում՝ Liberty շաբաթաթերթում, իսկ Մեծ Բրիտանիայում տպագրվել է 1927 թվականի ապրիլին The Strand Magazine ամսագրում [1] ։ Պատմությունը լույս է տեսել Ֆրեդերիկ Դոր Սթիլի յոթ նկարազարդումներով` Liberty-ում և Ֆրենկ Ուայլսի հինգ նկարազարդումներով՝ Strand-ում[4] : Այն ներառված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» պատմվածքների ժողովածուի մեջ, որը տպագրվել է 1927 թվականի հունիսին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում [5]։

Ադապտացիաներ

խմբագրել

Պատմությունը բեմադրվել է Էդիթ Մայզերի կողմից 1931 թվականին՝ որպես «Շերլոկ Հոլմսի արկածները» ամերիկյան ռադիոսերիալի մի մաս։ Այն եթեր է հեռարձակվել 1931 թվականի մարտի 30-ին Ռիչարդ Գորդոնի և Լեյ Լովելի մասնակցությամբ։[6]

Պատմության այլ դրամատիզացիաները, որոնք նույնպես ադապտացվել են Մայզերի կողմից, հեռարձակվել են «Շերլոկ Հոլմսի նոր արկածները» ամերիկյան ռադիոսերիալում 1941 թվականի մարտի 9-ին[7] և 1948 թվականի փետրվարի 15-ին[8]։

Պատմության հաջորդ ռադիոադապտացիան հեռարձակվել է 1959 թվականին BBC Light ծրագրով, որպես 1952–1969 թվականների ռադիոսերիալի մի մաս[9] ։

Հեռուստատեսություն

խմբագրել

Պատմությունը էկրանիզացվել է Փիթեր Քուշինգի մասնակցությամբ 1968 թվականի BBC-ի սերիալում[10] և 1991 թվականին Granada TV-ի Շերլոկ Հոլմս սերիալում, որտեղ գլխավոր դերակատարն է Ջերեմի Բրեթը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Smith (2014), p. 222.
  2. «The Adventure of Shoscombe Old Place». The Strand Magazine. Vol. 118. 1949. էջ 98. Վերցված է 2011-12-26-ին.
  3. Christopher Redmond (2009). Sherlock Holmes Handbook. Dundurn Press Ltd. ISBN 9781770705920.
  4. Cawthorne (2011), p. 165.
  5. Cawthorne (2011), p. 151.
  6. Dickerson (2019), p. 28.
  7. Dickerson (2019), p. 97.
  8. Dickerson (2019), p. 247.
  9. De Waal, Ronald Burt (1974). The World Bibliography of Sherlock Holmes. Bramhall House. էջ 387. ISBN 0-517-217597.
  10. Stuart Douglas. «Missing Episodes». Վերցված է 2011-05-29-ին.
Աղբյուրներ

Արտաքին հղումներ

խմբագրել
 

Կաղապար:SH-casebook