Շոշի հարսանիքներ, Ալեքսանդր Մակեդոնացու կողմից կազմակերպված զանգվածային հարսանիքներ, որոնք տեղի են ունեցել մ․թ․ա․ 324 թվականին Պարսկաստանի մայրաքաղաք Շոշում[1]։

Ալեքսանդրը Շոշում ամուսնանում է Ստատիրայի հետ, իսկ Հեփեստիոնը՝ վերջինիս քրոջ՝ Դրիպետիսի հետո

Իրադարձություն խմբագրել

Ալեքսանդրը ծրագրում էր պարսկական և հունական մշակույթների խորհրդանշական միավորում ստեղծել, ինչի նպատակով էլ նա իրեն կնության է վերցնում պարսիկ կնոջ՝ Դարեհի աղջկան՝ Ստատիրային, ինչպես նաև իր զորքի մնացած հրամանատարներին ստիպում ամուսնանալ պարսից ազնվական կանանց հետ և տոնել այդ ամուսնությունները պարսկական սովորույթներով[2]։ Դա պարզապես միավորում չէր, քանի որ նրանց ապագա ժառանգները համարվելու էին երկու տարբեր քաղաքակրթությունների պատկանող երեխաներ։

Ալեքսանդրն արդեն ամուսնացել էր Ռոքսանայի հետ, որը Բակտրիայի կառավարչի դուստրն էր, բայց մակեդոնական և պարսկական սովորույթները թույլ էին տալիս ունենալ մի քանի կին։ Ալեքսանդրը ամուսնանում է նաև Ստատիրայի՝ Դարեհ III-ի ավագ աղջկա հետ (հայնի նաև Բարսինա անվամբ), և ըստ Արիստոբուլոսի՝ նաև Պարիսատիդայի՝ Արտաքսերքսես III-ի փոքր դստեր հետ[3]։ Հեփեստիոնին արքան ամուսնացնում է Դրապետիդաի հետ, որը նույնպես Դարեհի դուստրն էր և իր կնոջ քույրը, ինչով այդ երկու ընտանիքները նաև կկապվեին միմյանց հետ, քանի որ իր և Հեփեստիոնի որդիները զարմիկներ կլինեին։ Սելևկոսին նա ամուսնացնում է Ապամայի հետ, որը Բակտրիայի ղեկավարի՝ Սպիտամենի դուստրն էր։ Այդպիսի ամուսնություններ են տեղի ունենում նաև մի շարք այլ մակեդոնացի հրամանատարների և մար կամ պարսիկ ազնվականների միջև՝ թվով 80 ամուսնություն։ Պտղոմեոս Լագոսը ամուսնանում է Արտաբազ Փռյուգիացու դուստր Արտակամեի հետ։

Հասանիքներն անց էին կացվում պարսկական սովորույթներով․ փեսացուների համար նախատեսված աթոռները դասավորվել էին ըստ հերթականության, կենացից հետո ներս էին մտնում հարսնացուները և նստում իրենց փեսացուների կողքին, որոնք վերցնում էին հարսնացուների ձեռքը և համբուրում։ Առաջինը ամուսնացել է արքան՝ Ալեքսանդրը, բայց բոլոր հարսանիքները նվշվել են նույն կերպ, ինչով Ալեքսանդրը ցույց է տվել իր բարյացկամությունը և ընկերասիրությունը։ Այս ամենից հետո փեսացուները իրենց կանանց տարել են իրենց տները և Ալեքսանդրը բոլորի համար օժիտ է տվել։ Նա հրամայում է նաև բոլոր այն մակեդոնացիներին, որոնք ամուսնացել էին պարսիկ կանանց հետ, գրանցել, ինչից հետո պարզվում է, որ այդ թիվն անցնում է 10 հազարից։ Այս բոլոր մարդկանց Ալեքսանդրը տալիս է հարսանեկան նվերներ։

Ամուսնանալով Դարեհի և Արտաքսերքսեսի աղջիկների հետ՝ Ալեքսանդրը իրեն նույնացնում է պարսիկների հետ և այդպիսով ամրապնդում իր դիրքը իր նորաստեղծ կայսրությունում։ Այդժամ նա կարող էր իրեն հայտարարել նախորդ պարսից արքաների օրինական գահաժառանգ։ Նա ցանկանում էր նաև պատվել Հեփեստիոնին՝ նրան դարձնելով իր բաջանաղ։

Սակայն բոլոր մակեդոնացի ազնվականները, որոնք ամուսնացել էին պարսիկ ազնվական կանանց հետ, Ալեքսանդրի մահից հետո բաժանվեցին իրենց պարսիկ կանանցից, բացառություն էին միայն Հեփեստիոնը, որը մահացավ Ալեքսանդրից շուտ, և Սելևկոսը։ Այսպիսով, չնայած Ալեքսանդրի նախադեպին՝ մակեդոնացիները չէին պատրաստվում հավասար իրավունքներ ունենալ պարսիկների հետ[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Worthington, Ian (2012). Alexander the Great: A Reader. Routledge. էջ 46. ISBN 978-1136640049.
  2. pothos.org - Drypetis, daughter of Darius and wife of Hephaestion Արխիվացված 2011-06-08 Wayback Machine
  3. «Alexander the Great: the marriages at Susa». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  4. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 7, գլուխ 4.