Շողիկ (անձնանուն)
հայկական իգական անձնանուն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողիկ (այլ կիրառումներ)
Շողիկ, հայկական ծագում ունեցող իգական անձնանուն[1], որն առաջացել է հայերեն շող բառին -իկ փաղաքշական մասնիկն ավելացնելով[2][3]։ Անձնանունը համարվում է մերթ առանձին անուն, մերթ Շողակաթ և Շողեր անունների գգվական ձևը։ Ամենահին հիշատակությունը թվագրվում է 12-րդ դարով։ Օգտագործվում է մինչև օրս։ Կրճատ տարբերակներից է Շող տարբերակը, իսկ Արցախում օգտագործվում է նաև Շողի տարբերակը[4]։
Շողիկ | |
---|---|
Սեռ | իգական |
Ծագում | |
Ծագման շրջան | Հայկական լեռնաշխարհ |
Ծագման լեզու | հայերեն |
Ծագում | 12-րդ դար |
Անվան այլ ձևեր | |
Անվան այլ ձևեր | կարող է լինել Շողակաթ և Շողեր անունների գգվական ձևը |
Կապված անուններ | Շողակաթ, Շողեր |
Կապված հոդվածներ | «Շողիկ» սկսվող էջեր |
Հայտնի անվանակիցներ խմբագրել
- Շողիկ Ասոյան, պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ոստիկանության նախկին փոխգնդապետ, ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների վարչության պետի տեղակալ, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ,
- Շողիկ Մկրտչյան, հայ խորհրդային երգչուհի, ժողովրդական երգերի կատարող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,
- Շողիկ Սաֆյան, հայ խորհրդային բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ և խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից, ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՀԱՅԿԱԿԱՆ ԻԳԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ
- ↑ anunner.com, ՇՈՂԻԿ
- ↑ «Աղջիկների անունների նշանակությունը։ Գտեք ձեր անունը և իմացեք նշանակությունը», mamul.am
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Դ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1948, էջ 179 — 686 էջ։