ՄԱՄՈՒԼ․ամ, հայաստանյան լրատվական-վերլուծական գործակալություն։ Մասնագիտացած է լրատվական և վերլուծական նյութերի պատրաստման ու սփռման գործում։

Պատմություն խմբագրել

ՄԱՄՈՒԼ․ամ լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2011 թ․: Այն կազմում է Սոուշըլ Մեդիա Ինտերնետ Հոլդինգի մաս (Սոուշըլ Մեդիա ՍՊԸ)։ Գործակալությունն անկախ լրատվամիջոց է և իրականացնում է լրատվական, վերլուծական, հետաքննական նյութերի պատրաստում, հրապարակում և տարածում .am տիրույթում գրանցված կայքի միջոցով։ (այս մասին նշված է կայքի տեղեկատվական բաժնում[1]):

Մեկնարկ խմբագրել

Լրատվական գործակալության դոմեն անունը գրանցվել 2011 թվականին։ Կայքում առաջին նյութը տեղադրվել է 2011 թ․ հունիսի 15-ին։ 2011 թ․ հունիսի 15-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կայքն աշխատել է լիարժեք, սակայն՝ փորձնական տարբերակով։

2011 թ․ օգոստոսի 1-ից գործարկվել է կայքի լիարժեք տարբերակը։ Կայքը գործում է հայերեն, տրանսլիտ հայերեն (միայն բջջային տարբերակում), ռուսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով։ Կայքը միակն է Հայաստանում, որը տրամադրում է նաև նյութերի տրանսլիտ տարբերակ։ Այն նախատեսված է սփյուռքի մեր այն հայրենակիցների համար, ովքեր չեն կարողանում կարդալ հայերենով, սակայն խոսում են հայերեն։

Կայքի տարբերակները խմբագրել

Կայքը գործում է՝ համակարգչային, բջջային, հավելվածային տարբերակներով։

Կառուցվածքը խմբագրել

Կայքն ունի տեխնիկական հետևյալ կառուցվածքը․

  • Լրահոս - այստեղ ցուցադրվում է օրվա լրահոսը, որի մեջ ներառված են բոլոր բաժինների նորությունները։
  • Տեսանյութերի լրահոս - այստեղ ցուցադրվում է կայքի և գործընկեր լրատվամիջոցների՝ միայն տեսանյութերի լրահոսը։
  • Գլխավոր - այստեղ ցուցադրվում է օրվա գլխավոր նորությունները։
  • Հրատապ լուրեր - այստեղ ցուցադրվում է օրվա Հրատապ լուրը(երը)։
  • Բաժիններ - ըստ թեմաների։
  • Քննարկումներ - սա նորարարական բաժին է և միակն է իր տեսակի մեջ Հայաստանում և աշխարհում։ Այստեղ տեղադրվված նյութի տակ միաժամանակ ցուցադրվում են այդ նյութի(թեմայի) վերաբերյալ կարծիք հայտնած հեղինակավոր և ոչ հայտնի անձանց կարծիքները։ Ընդ որում, մշակված է ցուցադրման պարզ տարբերակ, որի օգնությամբ ընթերցողը հեշտությամբ ծանոթանում է այդ կարծիքներին։
  • Ամենաընթերցված - այստեղ ցուցադրվում է վերջին 7 օրերի ամենաընթերցված նյութերը։
  • Ռադիո - կայքում առկա է ռադիոալիքների էջ, որտեղ մեկ հպումով կարելի է ունկնդրել Հայաստանի և աշխարհի ամենահեղինակավոր ռադիոալիքները (առաջինը Հայաստանում)։
  • Հեռուստացույց - կայքում առկա է հեռուստացույցի էջ, որտեղ ընդամենը մեկ հպումով կարելի է դիտել հայկական և համաշխարհային ամենահեղինակավոր հեռուստաալիքները (առաջինը Հայաստանում)։
  • Մամուլի տեսություն - այստեղ ցուցադրվում է գործընկեր լրատվամիջոցների ՌՍՍ հոսքով տրամադրվող լրահոսը (առաջինը Հայաստանում)։
  • Բողոքի գիրք - այս բաժնում, ուրաքանչյուր ոք կարող է լրացնել իր դժգոհությունը սոցիալական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ։ Դրանք ուսումնասիրում են մեր լրագրողները և անհրաժեշտության դեպքում ընթացք ալիս։
  • Եղանակի տեսություն - այս էջում ցուցադրվում է Հայաստանի բոլոր մարզերի, մարզկենտրոնների և Արցախի եղանակի տեսությունը այդ պահին և առաջիկա օրերին։ Եղանակի տեսությունը թարմանում է յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ։
  • Տեղեկատվություն - այստեղ ցուցադրվում է կայքի, իրավատիրոջ, ինչպես նաև այլ տեղեկատվություն։
  • ՄԱՄՈՒԼ.ամ-ի լրահոսը՝ Ձեր կայքում - այս բաժնում կարող եք ստանալ Ձեր կայքին համապատասխան նորությունների լրահոս ապահովող գործիքը, տեղադրել Ձեր կայքում և ավելացնել Ձեր կայքի այցելությունները։

Բովանդակային բաժինները խմբագրել

Կայքում բոլոր նորությունները կցված են թեմատիկ-բովանդակային բաժինների։ Այդ բաժիններն էլ, հերթին, ցուցադրվում են ըստ կայքի հիմնական էջում։ Կայքում գործող բաժիններն են՝ Իրադարձություններ, Հարցազրույցներ, Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում, Ի՞նչ է խոսում քաղաքը, Հետաքրքիր է, Միջազգային, Թերթերի տեսություն, Համացանց, Բաց նամակ, Հարցումներ, Երգիծանկարներ, Հումոր, Պաշտոնական, Քաղաքականություն, Հասարակություն, Առողջապահություն, Տնտեսություն, Կրթություն, Գիտություն, Մշակույթ, Մանկական, Սպորտ, Արտակարգ դեպք, Շոու բիզնես, Ֆլորա և ֆաունա, Ավտոմեքենաներ,18+։

Վիճակագրություն խմբագրել

2021 թվականի դրությամբ կայքն ունի օրական մոտ 350.000 այցելու[2]։ Համաձայն Similarweb-ի կայքն ունի ամսական 5-8 միլիոն այցելություն[3]։ Վիճակագրական նույնանման տվյալներ է ցուցադրում նաև Alexa-ն, նշելով մոտ 300 հղում դեպի կայք[4]։

Հրապարակումների հետքերով խմբագրել

ՄԱՄՈՒԼ․ամ կայքում հրապարակվող նյութերը գտնվում են պետական, ուժային կառույցների ուշադրության կենտրոնում։ Ենթադրյալ հանցակազմ պարունակող նյութերով զբաղվում են ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ ԱԱԾ-ն և ուժային այլ կառույցներ։ Նմանատիպ նյութերի օրինակներ են՝

  • «Mamul.am» լրատվական կայքէջում հրապարակված հոդվածի հետքերով[5]
  • «Գյումրիում բարբարոսաբար մոտ 100 ծառ է հատվել» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ. Mamul.am[6]
  • Mamul.am կայքում հայտնվում է «հոդված» , որով փորձ է արվում վարկաբեկել թե´ ՃՈ գործողությունները. Պարզաբանում[7]
  • Այսօր Mamul.am կայքը «Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ». Պարզաբանում[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գործակալության մասին». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. «mamul.am - Wolfram|Alpha». www.wolframalpha.com. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Доля рынка и аналитика трафика Mamul.am». Similarweb (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «mamul.am Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. ««Mamul.am» լրատվական կայքէջում հրապարակված հոդվածի հետքերով - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. ««Գյումրիում բարբարոսաբար մոտ 100 ծառ է հատվել» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Պարզաբանում - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Պարզաբանում - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.