Շողեր Հովհաննիսյան

դաշնակահարուհի

Շողեր Հովիկի Հովհաննիսյան (փետրվարի 16, 1991(1991-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։

Շողեր Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 16, 1991(1991-02-16) (33 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2012)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Շողեր Հովհաննիսյանը ծնվել է 1991 թվականի փետրվարի 16-ին Երևանում։ Առաջին մենահամերգը տվել է 8 տարեկանում, 15 տարեկանում ելույթ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ 2012 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Ի. Յավրյանի դասարան), 2014 թվականին՝ մագիստրատուրան, իսկ 2016 թվականին՝ վարպետության բարձրագույն դասընթացները (ղեկ.՝ Ա. Բաբախանյան)։ Մասնակցել է Ս. Նավասարդյանի, Զ. Շպայդելի, Վ. Մամիկոնյանի, Վ. Դելահանթի, Բ. Բերեզովսկու, Յ. Բաշմետի վարպետության դասընթացներին։ Ընդունվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի մենակատար դաշնակահարների միջազգային «Neue Sterne» ակադեմիան (Ա. Մամրիևի դասարան)։

Շողեր Հովնհաննիսյանը արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի (2014), դարձել միջազգային (ՀՀ, Ուկրաինա, Ֆրանսիա) և հանրապետական մրցույթների դափնեկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։