Շոգեքարշի հուշարձան (Կամենսկ-Շախտինսկի)

Շոգեքարշի հուշարձան (ռուս.՝ Памятник паровозу), շոգեքարշ-հուշարձան, որը տեղադրված է ՌԴ Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքում։ Տեղադրվել է 1986 թվականի օգոստոսի 2-ին։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (որոշում թիվ 325, 17.12.1992 թվական)[1]։

Շոգեքարշի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿամենսկ-Շախտինսկի
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Памятник паровозу

Պատմություն

խմբագրել
 
Լ դասի շոգեքարշ

Շոգեքարշի հուշարձանը տեղադրվել է 1986 թվականի օգոստոսի 2-ին Լիխովսկոյ գյուղում (Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքի միկրոշրջան) երկաթուղայինների մշակույթի տան մոտ։ Հուշարձանը վերանորոգված, ներկված և հավերժական կայանատեղիում տեղադրված Լ (Л) դասի թիվ 2 (Л-0002) շոգեքարշն է (անվանվել է ի պատիվ գլխավոր կոնստրուկտոր Լև Սերգեևիչ Լեբեդյանսկու)։ Շոգեքարշը կանգնած է ռելսերի վրա՝ ցածր պատվանդանին և ցանկապատված է մետաղական սյուներին ամրացված երկաթյա շղթայով։ Այն պատրաստվել է 1945 թվականի վերջում Մոսկվայի մարզում՝ Կոլոմնայի Վ. Կույբիշևի անվան շոգեքարշաշինական գործարանում։ Այս դասի շոգեքարշներն ավելի տնտեսող էին, քան ФД («Феликс Дзержинский»՝ Ֆելիքս Ձերժինսկի) և ИС («Иосиф Сталин»՝ Իոսիֆ Ստալին) դասի շոգեքարշները, որոնք արտադրում էր Լուգանսկի շոգեքարշաշինական գործարանը։ Նրա հզորությունը թույլ էր տալիս տեղափոխել ծանր շարժակազմեր։ Շոգեքարշը կցված էր Մորոզովսկայա կայարանի դեպոյին։ 

1947-1970 թվականներին այս շոգեքարշն աշխատել է Մորոզովսկայա - Լիխայա երթուղով։ Ավելի ուշ նրան փոխարինեցին ավելի էկոլոգիական ջերմաքարշներն ու էլեկտրաքարշները։

Հուշարձանը 1986 թվականի օգոստոսի 2-ին բացել են երկաթուղային տրանսպորտի վետերաններ Պ. Մ. Բերկովը, Ա. Տ. Օդինինսկին և Ն. Վ. Յուրովը։ Շոգեքարշի մոտ փակցված հուշատախտակին գրված է.

  Շնորհակալ լիխովսկցիներից՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի և խաղաղ տարիներին Հարավարևելյան երկաթուղու Լիխովոսկոյի բաժանմունքի երկաթուղայինների անձնվեր աշխատանքի։  

1992 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 325 որոշմամբ շոգեքարշի հուշարձանը դասվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների շարքին։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Объекты культурного наследия регионального значения в городе Каменск-Шахтинский». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.