Շոգեքարշը, որը կարողացավ (անգլ.՝ The Little Engine That Could), ամերիկյան մանկական հեքիաթ լավատեսության և աշխատասիրության թեմայով։ Որոշ քննադատների կարծիքով՝ հեքիաթը փոխաբերաբար ներկայացնում է ամերիկյան երազանքը։ Շոգեքարշի կերպարը հիմնված է 2-1-2 տիպի C. P. Huntington տանկ-շոգեքարշի վրա։

Շոգեքարշը, որ կարողացավ
անգլ.՝ The Little Engine That Could
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական գրականություն
ՀեղինակArnold Munk?
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողLois Lenski?[1]
ՀրատարակչությունKeter Publishing House?
Հրատարակվել է1930[1]
 The Little Engine That Could

Առաջին անգամ այս պատմությունը «Կարծում եմ՝ կկարողանամ» վերնագրով (անգլ.՝ Thinking One Can) տպագրվել է 1906 թվականին Wellsprings for Young People հրատարակչությունում կիրակնօրյա դպրոցի համար[2]։ 1910 թվականին այն արդեն պաշտոնապես վերահրատարակվել է «Ամերիկյան հեղափոխության դուստրեր» կազմակերպության կողմից «Փոքրիկ շոգեքարշ» (անգլ.՝ The Pony Engine) խորագրով[2]։ Տեքստի հեղինակը Մերի Ջեյքոբսն է։ Շոգեքարշի մասին պատմությունն առավել հայտնի է դարձել 1930 թվականին, երբ հրատարակվել է այդ հեքիաթի առաջին պատկերազարդ գիրքը («Pony Engine»)[2]:

Սյուժե խմբագրել

 
C. P. Huntington, որը ծառայել է որպես նախատիպ

Հեռավոր ուղևորության գնացքի ճանապարհը փակում է բարձր լեռ, որը նա ի վիճակի չէ հաղթահարել։ Այդ ժամանակ գնացքը տարբեր հզոր լոկոմոտիվների (գրքում նրանք հանդես են գալիս անձնավորված) օգնել հաղթահարել այն։ Սակայն նրանք տարբեր պատրվակներով մերժում են։ Այնուհետև գնացքը հուսահատ օգնություն է խնդրում փոքրիկ մանևրային շոգեքարշից, և վերջինս համաձայնում է։ Շոգեքարշը սկսում է ծանր գնացքը քաշել լեռան վրայով՝ միաժամանակ ինքն իրեն ասելով. «Ես կարող եմ, ես կարող եմ» (անգլ.՝ I can. I can. - շոգու փչելու տակտով)։

Հեքիաթի սյուժեն բազմիցս փոփոխվել է և վերահրատարակվել տարբեր տարբերակներով, սակայն պահպանվել է սյուժեի հիմքը. դժվարության մեջ հայտնված գնացքին մերժում են օգնության հասնել հզոր լոկոմոտիվները, և օգնության է գալիս միայն մի փոքր կապույտ շոգեքարշ, որն ստանձնում է կարծես թե իր համար անիրագործելի աշխատանք, բայց կատարում է այն, քանի որ հավատում է ինքն իրեն։

Էկրանավորում խմբագրել

1991 թվականին նկարահանվել է «Փոքրիկ խիզախ Թիլլի շոգեքարշը» մուլտֆիլմը, որում շոգեքարշն հանձն է առնում օգնել կրկեսային գնացքին՝ հասնել փոքրիկ տղայի ծննդյան օրվան։ 2011 թվականին նկարահանվել է այս մուլտֆիլմի ռեմեյքը, բայց արդեն 3D ձևաչափով[3]։

Մշակույթում խմբագրել

  • 1996 թվականին Բիլ Քլինթոնը գիրքը հիշատակել է DNC ալիքով իր ելույթում։
  • Տվյալ գրքի ազդեցությամբ ստեղծվել է «Աստղային էքսպրես» մյուզիքլը։
  • «Բիվիս և Բատհեդ» մուլտֆիլմում տվյալ պատմությունը կարդում է տնօրեն Մաքվինկերը, որ գտնվում է հիվանդանոցում։
  • Փոքրիկ շոգեքարշի երգը հնչում է «Դամբո» մուլտֆիլմի՝ գնացքի տեսարանում։
  • Quad City DJ's խմբի «C’mon N' Ride It (The Train)» երգում կա «I think I can, I think I can» (Ես կարծում եմ՝ ես կարող եմ, ես կարծում եմ՝ ես կարող եմ) տող տվյալ հեքիաթից։
  • Երաժիշտ Ջոն Դենվերի «All Aboard!» աբոմում կա «The Little Engine That Could» վերնագրով երգ։
  • «Ամուսնացած... երեխաների հետ» սիթքոմի «He Thought He Could» («Նա մտածում էր, որ նա կարողացավ», 3-րդ եթերաշրջանի 1-ին սերիա) էպիզոդում Էլ Բանդին մոռանում է վերադարձնել տվյալ հեքիաթի՝ դպրոցի գրադարանից վերցված գիրքը՝ այն ուշացնելով 31 տարի (1957 թվականից մինչև 1988 թվականը)։
  • «Վեր՛ջ» գրքում Լեմոնի Սնիկետը «Շոգեքարշը, որ կարողացավ» գիրքը կոչում է «ամենաձանձրալի գիրքը Երկրի վրա»։
  • «Մայոր Փեյն» ֆիլմի գլխավոր հերոսը պատմում է տվյալ պատմությունը՝ նրա մեջ միահյուսելով պատկերներ իր ռազմական անցյալից։
  • «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը» սերիալում հիշատակվում է «Փոքրիկ շարժիչը, որ կարողացավ» գիրքը՝ հղում կատարելով փոքրիկ շոգեքարշի մասին հեքիաթին։ Ընդ որում՝ Էլիսոն Սթոուները, որ կատարում է Մաքսի դերը, հնչյունավորել է փոքրիկ շոգեքարշին 2011 թվականի մուլտֆիլմում։
  • Սիրաքյուսի համալսարանի ֆուտբոլի թիմի նախկին մարզիչ Գրեգ Ռոբինսոնն իր հրաժեշտի ելույթում մեջբերում է կատարել Անգլերեն Վիքիպեդիայի՝ տվյալ հեքիաթի մասին հոդվածից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Eccleshare J. 1001 Children's Books You Must Read Before You Grow Up — 2009. — ISBN 978-0-7333-2562-5
  2. 2,0 2,1 2,2 Plotnick, Roy E. (2012). «In Search of Watty Piper: The History of the 'Little Engine' Story». New Review of Children's Literature and Librarianship. 18 (1): 11–26. doi:10.1080/13614541.2012.650957. ISSN 1361-4541.
  3. The Little Engine That Could (2011)- Behind the Voice Actors
  4. «Storytime with Greg Robinson». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումններ խմբագրել