Շնաճանճեր

միջատների տեսակ
Շնաճանճեր
Շնաճանճեր
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Stomoxys calcitrans



Շնաճանճեր[2][3] (լատ.՝ Stomoxys calcitrans), երկթևանիների խմբի խայթաճանճերի ընտանիքին պատկանող ճանճի տեսակ։ Այն մանրէների մեխանիկական փոխանցնողն է, ինչպես նաև` սիբիրախտի, սեպսիսի, տուլարեմիայի և այլ հիվանդություների հարուցիչը։ Պատկանում է սինանտրոպների տեսակին։

ՆկարագրությունԽմբագրել

Ըստ կենսաբանության և կազմաբանության մոտ է սենյակային ճանճին։ Երկարությունը 5,5-7 միլիմետր է։ Ունի մոխրագույն երանգավորում, մուգ զոլեր կրծքավանդակի մասում և հետքեր փորիկի մասում։ Կնճիթիկը ուժեղ ձգված է, որի վերջում կրում է խիտինե «ատամներով» թիթեղիկ։ Կնճիթիկի օգնությամբ ճանճը քերում է վերնամաշկը և սնվում արյամբ, միաժամանակ դուրս է թողնում թունավոր թուքը և առաջացնում ուժեղ գրգռվածություն։

Stomoxys calcitrans-ը գյուղական տեսակ է, որը սերտորեն կապված է այն մարդաշատ բնակավայրերի հետ, որտեղ կան ընտանի կենդանիներ։ Սննդի հիմնական աղբյուրը խոշոր եղջերավոր կենդանիներն ու ձիերն են։ Տեսակի Էգերը և արուները սնվում էն արյունով` հարձակվելով հիմնականում կենդանիների վրա, բայց երմեբն կարող են թռչել նաև բնակելի վայրեր և հարձակվել մարդկանց վրա։

Տարածված են ամենուր (բացառությամբ` հեռավոր հյուսիսի)։ Նրանց թիվն ավելանում է ամռան վերջին, աշնան սկիզբին։ Տալիս են 300-400 ձու, թվով 20-25 հատ հավաքվում են գոմաղբի մեջ, ավելի հազվադեպ` փտած բույսերի մնացորդների մեջ, երբեմն նաև` մարդկանց և կենդանիների վերքերի վրա, որտեղ և սկսում է զարգանալ թրթուռը։ Շնաճանճերի բազմացման դեպքերը եղել են վայրի բնության մեջ կենդանիների և թռչունների կուտակման վայրերում։ Որպես օրինակ կարելի է ցուցադրել գանգրափոտուր հավլուսների հաստատումը Վոլգայի դելտայում[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Integrated Taxonomic Information System — 1996.
  2. Пятиязычный словарь названий животных. Насекомые, стр. 334
  3. Жизнь животных. Том 3. Членистоногие: трилобиты, хелицеровые, трахейнодышащие. Онихофоры / под ред.М. С. Гилярова, Ф. Н. Правдина, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1984. — С. 412. — 463 с.
  4. Дербенёва-Ухова В. П. Синантропные мухи // В кн.: Руководство по медицинской энтомологии. М.: Медицина, 1974, С.176-203

ԳրականությունԽմբագրել

  • «Биологический энциклопедический словарь» Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Бабаев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др. — 2-е изд., исправл. — М.: Сов. Энциклопедия, 1986
  • «Жигалка»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներԽմբագրել