Խայթաճանճեր, իսկական ճանճերի (Muscidae) ընտանիքի երկթևանի, արյունածուծ ճանճեր։ Հայտնի է մի քանի տեսակ, որից Հայաստանում տարածված են աշնանային (Stomoxys calcitrans) և կովի փոքր խայթաճանճեր (Ryperosia irritans)։ Աշնանային խայթաճանճերի մարմնի երկարությունը 5-7 մմ է։ Բազմանում են գոմաղբի (հատկապես ձիու) և փտող բուսական մնացորդների մեջ։ Ամռան ընթացքում տալիս են մի քանի սերունդ։ Վարակիչ հիվանդությունների (սիբիրախտ, մաշկային լեյշմանիոզ և այլն) տարածողներ են։ Կովի փոքր խայթաճանճերի մարմնի երկարությունը 2, 7-4, 5 մմ է։ Բազմանում են միայն տավարի գոմաղբում։ Հարձակվում են խոշոր եղջերավոր անասունների, երբեմն՝ ձիերի վրա։

Խայթաճանճ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 10
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայթաճանճեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայթաճանճեր» հոդվածին։