Սունչանա Շկրինյարիչ (խորվաթերեն՝ Sunčana Škrinjarić, դեկտեմբերի 11, 1931(1931-12-11)[1], Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - ապրիլի 21, 2004(2004-04-21)[2], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ բանաստեղծուհի, արձակագիր, ժուռնալիստ[3][4]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես մանուկների համար լույս ընծայած գրքերով; Ընթերցողների ու գրաքննադատների կողմից առանձնակի ջերմությամբ են ընդունվել և բարձր գնահատականի արժանացել նրա հեղինակած “Kaktus bajke”, “Pisac i vrijeme”, “Slikar u šumi”, “Pisac i princeza”, “Ulica predaka” և “Kazališna kavana" գրքերը։ Նա նաև խորվաթական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Հրաշալի անտառ»-ի սցենարի հեղինակն է[5]։

Սունչանա Շկրինյարիչ
խորվ.՝ Sunčana Škrinjarić
Ծնվել էդեկտեմբերի 11, 1931(1931-12-11)[1]
ԾննդավայրԶագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էապրիլի 21, 2004(2004-04-21)[2] (72 տարեկան)
Վախճանի վայրԶագրեբ, Խորվաթիա
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, լրագրող, սցենարիստ և մանկագիր
Լեզուխորվաթերեն
Քաղաքացիություն Խորվաթիա

Շկրինյարիչն իր լավագույն գրական ստեղծագործությունների համար արժանացել է հեղինակավոր պարգևների։ Մասնավորապես՝ նա Գրիգոր Վիտեզի անվան գրական մրցանակի եռակի դափնեկիր է (1970, 1978 և 1983 թվականներին է ստացել), նաև՝ Իվանա Բռլիչ-Մաժուրանիչի անվան մրցանակի դափնեկիր (1981 թ.): Բացի այդ, նա 1999 թվականին առաջադրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային հեղինակավոր մրցանակի[6]։ Ռեժիսոր Միլան Բլաժեկովիչը Սունչանա Շկրինյարիչի ստեղծագործություններից երկուսի հիման վրա նկարահանել է անիմացիոն գեղարվեստական երկու ֆիլմ՝ «Էլմերի կախարդած անտառը» (1986) և «Հրաշագործի գլխարկը» (1990)[7]։

Խորվաթ անվանի մանկագիրը մահացել է 2004 թվականին՝ 73 տարեկան հասակում[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  3. «Sunčana Škrinjarić (1931–2004)». Vijenac (խորվաթերեն). No. 265. Matica hrvatska. 2004 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  4. LZMK / Hrvatska enciklopedija: Škrinjarić, Suzana, pristupljeno 21. travnja 2015.
  5. Umrla književnica Sunčana Škrinjarić Արխիվացված 2015-12-22 Wayback Machine, Monitor.hr, 22. travnja 2004.
  6. «Škrinjarić, Sunčana». Croatian Encyclopedia (խորվաթերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  7. Desser, David; Falkowska, Janina; Giukin, Lenuta (2014 թ․ դեկտեմբերի 18). Small Cinemas in Global Markets: Genres, Identities, Narratives. Lexington Books. ISBN 9780739196533.
  8. Umrla književnica Sunčana Škrinjarić!, Index.hr, 22. travnja 2004.
  9. Umrla Sunčana Škrinjarić, Nacional, 22. travnja 2004.

Արտաքին հղումներ խմբագրել