Շխնոց
Շխնոց (թուրքերեն՝ İbrahim Hakkı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 5 կմ հյուսիս, Արևմտյան Եփրատի ափից 3 կմ հեռու, սարավանդի վրա։
Գյուղ | |
---|---|
Շխնոց | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Շախքյոյ, Շեխ, Շեխնոց |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել, իսկ բնակչության մեծ մասը թուրքական յաթաղանի զոհ է դարձել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 30 տուն հայ, իսկ 1909 թվականին՝ 83 տուն, որից 60-ը՝ հայկական։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը արհեստներ, անասնապահությունն ու հողագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՇխնոցն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի։ Եկեղեցին ուներ IX դարում գրված ավետարան։
Կրթություն
խմբագրելԵկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան, որտեղ սովորում էին 30 տղա և 10 աղջիկ[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 138
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն