Շլոմիթ Մալկա (եբրայերեն՝ שלומית מלכה‎), իսրայելցի մոդել, որը Նկարահանվել է Ռալֆ Լորեն կորպորացիա, Maybelline, L’Oréal, Schwarzkopf, Bebe-ի և Müller Yogurt ապրանքանիշերի գովազդներում։ 2013 թվականին նա դասվել է Իսրայելի ամենաբարձր վարձատրվող մոդելների տասնյակում[2]։ 2015 թվականին նա դարձել է ներքնազգեստ արտադրող իտալական Intimissimi ապրանքանիշի դեմքը։

Շլոմիթ Մալկա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1993(1993-12-23)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՌեխովոտ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունմոդել և հեռուստահաղորդավարուհի
 Shlomit Malka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շլոմիթ Մալկան ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 23-ին Թել Ավիվում։ Մայրը՝ Աննա Մագին, PR մենեջեր է, ծնունդով Նիկոլաևից է[3], Իսրայել է տեղափոխվել 1990 թվականին[4]։ Հայրը մարոկկացի ծագում ունեցող իրավաբան է։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Շլոմիթ Մալկան եղել է երեք տարեկան։

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրա ֆեյսբուքյան լուսանկարները նկատել է մոդելային գործակալությունը, որն Իսրայելի պաշտպանության բանակից թույլտվություն է ստացել ծառայությունը և մոդելի աշխատանքը համատեղելու համար[5]։ 2014 թվականի մարտին նա եֆրեյտորի կոչումով անցել է պահեստազոր։ Նույն թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք։ 2015 թվականին նա դարձել է ներքնազգեստ արտադրող իտալական Intimissimi ապրանքանիշի դեմքը։

Ամուսնացել է իսրայելցի դերասան Յեհուդա Լևիի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլոմիթ Մալկա» հոդվածին։