Շիրվանշեխ
(Վերահղված է Շիրվանշեյխից)
Շիրվանշեխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտ քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք՝ արգավանդ վայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Շիրվանշեխ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Բուլանըխի գավառակ | |
Այլ անվանումներ | Շերվանշեխ, Շերվանշեն, Շերվանշեր, Շիրվանշեյխ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 49500 | |
|
Պատմություն խմբագրել
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Շիրվանշեխն ավերվել է թուրքերի կողմից իսկ բնակչությունը տեղահանվել է։
Բնակչույթուն խմբագրել
XX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Շիրվանշեխն ուներ հայկական եկեղեցի։
Հասարակական կառույցներ խմբագրել
Գյուղն ուներ դպրոց, որը բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Դպրոցում սովորում էր 50 աշակերտ[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 136
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն