Շիրվանշեխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտ քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք՝ արգավանդ վայրում։

Գյուղ
Շիրվանշեխ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներՇերվանշեխ, Շերվանշեն, Շերվանշեր, Շիրվանշեյխ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ49500
Շիրվանշեխ (Աշխարհ)##
Շիրվանշեխ (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Շիրվանշեխն ավերվել է թուրքերի կողմից իսկ բնակչությունը տեղահանվել է։

Բնակչույթուն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Շիրվանշեխն ուներ հայկական եկեղեցի։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Գյուղն ուներ դպրոց, որը բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Դպրոցում սովորում էր 50 աշակերտ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 136

Աղբյուրներ

խմբագրել