Մ. Վ. Շիրմանի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом М. В. Ширмана), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է 1911 թվականին ճարտարապետ Հարություն Զաքիևի նախագծով։ Գտնվում է Վորոշիլովի պողոտայի և Սուվորովի փողոցի անկյունում[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Շիրմանի եկամտաբեր տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Վորոշիլովի պողոտա
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շիրմանի եկամտաբեր տունը կառուցվել է 1911 թվականին ռոստովահայ ճարտարապետ Հարություն Քրիստափորի Զաքիևի նախագծով[1]։ 1920-ական թվականներին, խորհրդային իշխանության հաստատումից հետո, շենքը դարձել է «Մամուլի տուն»։ Այնտեղ գործել են Ռոստովի պրոլետարական գրողների ասոցիացիան և «Մոլոտ» («Մուրճ») թերթի բանվորական թղթակիցների ակումբը[3]։ 1922 թվականին շենքում ձևավորվեց Ռոստովում առաջին պիոներական ջոկատը` «Սպարտակը»։ 1926 թվականի նոյեմբերի 28-ին «Մամուլի տանը» հանդես է եկել բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։ Հայրենական մեծ պատերազմից առաջ շենքը փոխանցվեց Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին (ՆԳԺԿ)[3]։

Պատերազմի ավարտից հետո շենքում բացվեց «Յուժնայա» («Հարավային») հյուրանոցը, իսկ առաջին հարկը տրամադրվեց տիկնիկային թատրոնին[3]։

Ներկայումս շենքը զբաղեցնում է «Գազպրոմ մեժռեգիոնգազ Դոնի Ռոստով» ՍՊԸ-ն։ Որոշ տվյալներով` 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ շենքում կարող է բացվել չորսաստղանի հյուրանոց[4]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Ճակատի տարրերից

Հինգհարկանի աղյուսե շենքը կառուցված է մոդեռն ոճով։ Գլխավոր ճակատը հարդարված է սվաղով։ Ճակատի ձևավորման մեջ օգտագործված են ծաղկեպսակներ, ծաղկամաններ, բուսական նախշեր։ Առաջին և երկրորդ հարկերը երեսպատված են կոպտատաշ քարով։ Ճակատի հորիզոնական բաժանումն ընդգծված է պատուհանների տակի գոտիներով և զանգվածեղ քիվով չորրորդ և հինգերորդ հարկերի միջև։ Ճակատի ուղղահայաց բաժանումը կատարված է էրկերներով և ատտիկոսներով պատշգամբներով[1]։

Շիրմանի տան հատակագիծն ուղղանկյուն է, ներքին բակով։ Շենքն ունի հատակագծման միջանցքային համակարգ[1]։ Գլխավոր մուտքը գտնվում է Վորոշիլովյան պողոտայի և Սուվորովի փողոցի անկյունում։

Հուշատախտակներ խմբագրել

1983 թվականին շենքի ճակատին ամրացվել է հուշատախտակ հետևյալ գրությամբ[1].

  Այս տանը 1926 թ. նոյեմբերի 28-ին ելույթ է ունեցել մեր խորհրդային դարաշրջանի լավագույն տաղանդավորագույն բանաստեղծ Վ. Վ. Մայակովսկին (1893-1930)։  

Մեկ այլ հուշատախտակի վրա գրված է.

  Այս շենքում 1922 թ. ստեղծվել է Դոնի Ռոստովի պիոներական առաջին ջոկատը` «Սպարտակը» և 1923 թ.` Պատանի պիոներների կենտրոնական ակումբը։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 34.
  2. «Памятники регионального значения, находящиеся на учёте в Администрации Ростовской области на 1 января 2009г». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 Юлия Банишевская (2004 թ․ դեկտեմբերի 17). «Неутраченный Ростов. Ворошиловский проспект». Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «8 отелей Ростова-на-Дону, которые построят к Чемпионату мира 2018». cityreporter.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.