Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրին (այլ կիրառումներ)

Շիրին, Հովհաննես Կարապետի Կարապետյան (1827, հունիսի 11, գյուղ Կողբ, Սուրմալուի գավառ - 1857, հուլիսի 30, Վաղարշապատ), աշուղ։

Շիրին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՀովհաննես Կարապետի Կարապետյան
Ի ծնե անունՀովհաննես Կարապետի Կարապետյան
Ծնվել էհունիսի 11, 1827(1827-06-11)[1]
Մահացել էհուլիսի 30, 1857(1857-07-30)[1] (30 տարեկան)
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունաշուղ

Կենսագրություն խմբագրել

Հովհաննեսը երկու տարեկանում կուրացել է։ Աշակերտել է ալեքսանդրապոլցի աշուղ Բավեին, ապա Կարինում կատարելագործվել աշուղ Էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում։ Հիանալի ձայնի, սրտառուչ երգելու համար անվանվել է Շիրին (թուրքերեն՝ քաղցր)։ Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատում։

Մեզ են հասել Շիրինի չորս տասնյակ հայերեն և ավելի քան 100 թուրքերեն երգեր։ Առաջին երգերը տպագրվել են 1850 թվականին՝ Գաբրիել Պատկանյանի «Արարատ» թերթում, այնուհետև՝ «Բազմավեպում»։ 1856 թվականին լույս է տեսել Շիրինի երգերի առաջին ժողովածուն, 1891 թվականին՝ երկրորդը՝ «Նոր քնար» խորագրով։ Ստեղծագործել է աշուղական ամենաբարդ երգատեսակներով։

Շիրինի ստեղծագործությունները խոր հետք են թողել աշուղներ Նիրանիի, Սեյադի, Ջիվանու վրա, որոնք էլ երգեր են ձոնել նրան։

Պատմական առումով Շիրինի ստեղծագործությունը կապող օղակ է հայ աշուղական երգարվեստի զարգացման երկու ժամանակաշրջանների միջև՝ Սայաթ-Նովայից Ջիվանի։ Մեծ ժողովրդականություն են վայելում Շիրինի «Այգեպան», «Ակնարկյա», «Կորած յափնջին» երգերը[2][3]։

Երկեր խմբագրել

  • Տաղարան, Երևան, 1966։

Գրականություն խմբագրել

  • Լևոնյան Գ., Հայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892։
  • Մանուկյան Մ., Աշուղ Շիրինի երգերի մեղեդիները, ՊԲՀ, 1976, № 3:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/JQKtxiR
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Աշուղ Շիրինի մասին anunner.com կայքում
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրին (աշուղ)» հոդվածին։