Շիրակացի (լուսնային խառնարան)

լուսնային խառնարան

Շիրակացի, հարվածային խառնարան Լուսնի վրա, նրա հակառակ կողմում[1]։ Անվանված է ի պատիվ 7-րդ դարի հայ գիտնական, աստղագետ Անանիա Շիրակացու[1]։ Այն կցված է առավել մեծ Պերեպյոլկին խառնարանի հարավային արտքին եզրին և ծածկում է Դոբրովոլսկու խառնարանի հյուսիս-արևմտյան եզրը։

Շիրակացի (լուսնային խառնարան)
Շիրակացի (ձախից) և Դոբրովոլսկի (աջից) խառնարանների լուսանկարը՝ արված Lunar Orbiter 1 տիեզերական ապարատի կողմից
Տրամագիծ51 կմ
ԽորությունUnknown
Կոերկայնություն231° արևածագին

Նկարագրությունը խմբագրել

Շիրակացի խառնարանը համեմատաբար երիտասարդ է, և չի հասցրել ենթարկվի զգալի քայքայման[1]։ Օղագոտու եզրը լավ արտահայտված է, և ներքին պատի մասերի երկայնքով կան սանդղափուլ կառուցվածքներ։ Ներքին հատակը անհավասար է, հատկապես հյուսիսում, որտեղ այն ծածկված է լեռնաշղթաների համալիրով։ Հատակի միակ հարթ հատվածը ձգվում է հարավային ներքին պատի երկայնքով։ Շիրակացի խառնարանի արտաքին պատնեշը Դոբրովոլսկի խառնարանի ներքին մասի հյուսիս-արևմտյան կեսում ձևավորել է բեկորակույտեր։

Անվանակոչում խմբագրել

Լուսնի մակերևույթի գոյացություններն անվանակոչելու իրավուն ունի միայն Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ), որին էլ Վիկտոր Համբարձումյանը դիմել էր պաշտոնական նամակով՝ առաջարկելով Լուսնի խառնարաններից մեկն անվանակոչել 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացու անունով[1]։ ՄԱՄ-ն ընդունել էր Վիկտոր Համբարձումյանի առաջարկը և Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկը, որն ունի 51 կմ տրամագիծ, անվանակոչել Շիրակացու անունով[1]։

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Շիրակացու անվան խառնարան Լուսնի վրա» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել