Շիշ, բաժակ, պատառաքաղ

Շիշ, բաժակ, պատառաքաղ (ֆր.՝ Bouteille, Verre et Fourchette), Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունը, որը նա նկարել է 1912 թվականին։ Նկարն օվալաձև է և դրված է ուղղանկյուն շրջանակի մեջ։ Պահվում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում։ Չափսերը` 72 × 52,7 սմ։ Չափսերը շրջանակում`92,4 × 75,9 × 8,3 սմ[3]։

Picto infobox artiste.png
Շիշ, բաժակ, պատառաքաղ
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1912
բարձրություն72 սանտիմետր[1]
լայնություն52,7 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻսպանիա[1]
ուղղությունanalytical cubism?
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՔլիվլենդի գեղարվեստի թանգարան
հավաքածուՔլիվլենդի գեղարվեստի թանգարան[2]
https://clevelandart.org/art/1972.8 կայք
Ծանոթագրություններ

Կուբիստական աբստրակտ կոմպոզիցիայում, որը կազմված է բազմաթիվ ուղղանկյուն հարթություններից, ցիլինդրներից, գծերից ու աղեղներից, կարելի է գտնել միանգամայն ճանաչելի առարկաներ։ Կտավի վերին հատվածում պատկերված է շրջված թերթ, որի վրա երևում են բառերի հատվածներ` EAN и ARIS, ինչը, հնարավոր է, փարիզյան անարխիստական «L'Intransigeant» թերթի հղումն է և խոսում է Պիկասոյի քաղաքական նախընտրությունների մասին[3]։ Շիշը կտավի վրա առկա ամենախոշոր պատկերն է։ Այն բաժանված է խառնված ուղղանկյուն հարթությունների։ Դրա վերին մասում լավ պատկերված է շշի կոկորդիկը` գինու խցանով։ Լույսն ու ստվերը շշին կլոր ձև են տալիս։ Դրանից ներքև, բարակ ցիլինդրից, երկու եռանկյուններից ու օվալից ձևավորվում է ապակե բաժակը։ Պատառաքաղը, հավանաբար, գտնվում է կտավի ներքևի աջ անկյունում։ Դրա ատամիկների վրա ստվեր է գցում մեծ սպիտակ զուգահեռակողմ քառանկյունին։ Ավելի ներքև կարելի է տեսնել պատառաքաղի շագանակագույն բռնակը, որն ունի փոքրի եռանկյունու տեսք։ Կտավի ներկապնակը, որը սահմանափակվում է շագանակագույն, մոխրագույն, սև ու սպիտակ գույներով, ընդգծում է երանգային հակադրությունները։ Հատվող կորացված գծերն ու ուղղանկյուն հարթություններն ուժեղացնում են տարածական ընկալումներն ու ստեղծում են խորության պատրանք։

Նկարը դարձել է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանի հավաքածուի մասը 1972 թվականին, ըստ Լեոնարդ Կոլտոն Խաննա կրտսերի կտակի[3]։ Վերջինս բարեգործ և կոլեկցիոներ է Քլիվլենդից, որը մահից հետո թանգարանին է թողել 33 միլիոն դոլար[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://clevelandart.org/art/1972.8
  2. https://www.clevelandart.org/art/1972.8
  3. 3,0 3,1 3,2 «Pablo Picasso. Bottle, Glass, Fork»։ СlevelandАrt։ Վերցված է 2020-03-07 
  4. «HANNA, LEONARD C., JR.»։ Case Western Reserve University։ Վերցված է 2020-03-07